Экскурсия по Центральной избирательной комиссии РА
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ս.թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները կայցելեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Շրջայցի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու կառույցի աշխատանքին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին։ Ուսանողները հանդիպում կունենան նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ, որը կներկայացնի հանձնաժողովի գործունեությունը և կարևորությունը։