Профессор Берлинского технического университета посетит ЕГУ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Ս.թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ներքին դրամաշնորհի շրջանակում կհյուրընկալվի Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
Հրավիրյալ պրոֆեսորը կներկայացնի «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկույցը:
Հանդիպմանը ներկա կլինեն ամբիոնի և ֆակուլտետի աշխատակիցները, բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ, հրավիրյալ հյուրեր: