Открытая лекция на тему «Сергей Довлатов и Армения»
Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ
Ս.թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:40-ին, Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Դիանա Գազարովան «Սերգեյ Դովլաթովը և Հայաստանը» խորագրով դասախոսություն կկարդա ուսանողների համար:
Դասախոսության շրջանակում կներկայացվեն գրողի կենսագրության կարևոր դրվագները, ստեղծագործական ուղին և Հայաստանի հետ նրա կապերը։
Դասախոսությունը կազմակերպվում է «Ժամանակակից ռուս գրականությունը XX-XXI դարերի ռուս մշակույթի համատեքստում» դասընթացի շրջանակում։