«Я женщина»: предсатвление в ЕГУ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն
Ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում (գլխավոր մասնաշենք՝ 6-րդ հարկ) տեղի կունենա «Ես կին եմ» ներկայացումը:
Բեմադրությունը ներկայացվում է «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԵՄ-ն, և իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։
Ներկայացմանը հաջորդելու է քննարկում, որին կմասնակցեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։