Расширенное заседание СНО ЕГУ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ընդլայնված նիստը:
Նիստի ընթացքում ՈՒԳԸ կիսամյակային գործունեության ծրագիրն ամփոփող ելույթով հանդես կգա ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը, կներկայացվի ՈՒԳԸ ստորաբաժանումների վարկանշային աղյուսակը՝ ըստ կիսամյակային գործունեության ծրագրերի արդյունքների, ինչպես նաև կպարգևատրվեն 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակում գերազանց գործունեություն ծավալած ՈՒԳԸ-ականներն ու ստորաբաժանումները։