Подписание Меморандума о взаимопонимании
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Ս․թ․ փետրվարի 26-ին՝ ժամը 12։30-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում հուշագիր կստորագրվի «Արահետներ փոփոխության համար» հասարակական կազմակերպության և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև:
Հուշագրի ստորագրման արարողությանը կհաջորդի «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի գործառնական տնօրեն Աշոտ Դավթյանի՝ «Արահետները՝ որպես զբոսաշրջության զարգացման միջոց» խորագրով դասախոսությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: