Семинар на тему «Проблема психосоматических расстройств в психотерапии։ от дуализма к холистическому подходу и гештальт-терапевтическим перспективам»
Ս․թ․ մարտի 21-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքում կանցկացվի «Հոգեթերապիայի հոգեսոմատիկ խանգարումների խնդիրը․ դուալիզմից մինչև ամբողջական մոտեցում և գեշտալտ թերապևտիկ հեռանկարները» վերտառությամբ սեմինար։
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող սեմինարի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, Մոսկվայի գեշտալտ թերապիայի և խորհրդատվության ինստիտուտի ռեկտոր, Գեշտալտ թերապիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, ռուսալեզու գեշտալտ ինստիտուտների ասոցիացիայի նախագահ Օլեգ Նեմիրինսկին կներկայացնի գեշտալտ թերապիայի պաթոլոգիայի ընդհանուր գաղափարը, հոգեսոմատիկ խանգարումների գեշտալտ թերապիայի երկու հիմնական ռազմավարությունները, թերապիայի գծային և դիալեկտիկական մոդելները և այլ թեմաներ։
Սեմինարին մասնակցելու են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։