«Программа привлечения молодых специалистов» в ЕГУ
Ս.թ. փետրվարի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահի մեծ սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ՀՏՀԳ-ն (Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը) կներկայացնի նոր մեկնարկած «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» մանրամասները:
Ծրագրով ուսանողների համար հնարավորություն է ստեղծվում դրսևորելու իրենց տաղանդն ու սկսելու աշխատանքային ուղին թվային հարթակում:
ՀՏՀԳ-ի 6 թիմերից կարող են ընտրել 3-ը՝
Կիբեռանվտանգություն (Cybersecurity)
Հասարակայնության հետ կապեր (PR and Communications)
Փոխգործելիություն (Interoperability)
Ֆինանսներ և գործառնություններ (Finance and Operations)
Օգտատիրոջ ինտերֆեյս և փորձառություն (UI/UX)
Քաղաքացիների լաբարատորիա (Citizen Lab)
Լավագույնները կստանան աշխատանքի հնարավորություն ՀՏՀԳ-ում: