Образовательная программа «React JS» в ЕГУ
ԵՊՀ ռուսական կենտրոն, Գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ
Ս.թ. փետրվարի 11-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ռուսական կենտրոնում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ «BostonGene»-ը և «Armenian Code Academy»-ին համատեղ կներկայացնեն «React JS» կրթական ծրագիրը՝ նախատեսված համակարգչային գիտությունների ոլորտի ուսանողների համար: Սա հնարավորություն է՝ խորացնելու գիտելիքները, աշխատելու նորարարական տեխնոլոգիաների հետ և գործնականորեն կիրառելու գիտելիքները:
Հանդիպմանը կարող են մասնակցել մասնավորապես Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողները։
Լավագույնները կստանան աշխատանքի հնարավորություն «BostonGene»-ում: