«Актуальные проблемы теоретической и прикладной психологии» 10-я Международная конференция в ЕГУ
Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 10-րդ միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը կանցկացվի.
- 2025.10.10-ին՝ ժամը 09:00-17:00-ն,
- 2025.10.11-ին՝ ժամը 10:00-16:00-ն,
- 2025.10.12-ին՝ ժամը 10:00-16:00-ն:
Գրանցման և թեզիսների ընդունման (psyconf@ysu.am էլհասցեով) վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 31-ը: