Информационная встреча, посвященная началу образовательной программы «Молекулярная и прецизионная онкология», реализуемой биотехнологической компанией «BostonGene»
Ս․թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 12։30-ին, Կենսաբանության ֆակուլտետի 201 լսարանում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագրի մեկնարկին նվիրված տեղեկատվական հանդիպում։
Կրթական ծրագիրը նախատեսված է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի բարձր կուրսերի ուսանողների և շրջանավարտների համար։ Դասախոսությունները կվարեն «BostonGene» ընկերության ճշգրիտ ուռուցքաբանության բաժանմունքի առաջատար մասնագետները։
Կրթական ծրագրի շրջանակում կքննարկվեն՝
մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր լայնորեն կիրառվում են բժշկության ոլորտում,
ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները,
ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները,
անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, չափանիշները և ավելին։
Կրթական ծրագիրը բարեհաջող ավարտելու պարագայում ուսանողները կստանան իրենց հետագա կարիերան ընկերությունում կառուցելու հնարավորություն։