Այսօր՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա շրջանակում, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը դիմավորեցին «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատիական կրթական ծրագրի, ինչպես նաեւ «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսերի ուսանողներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն պրոֆ. Ն. Հարությունյանը, որը շնորհավորեց ուսանողներին և հաջողություն մաղթեց նրանց ամբողջ ուսումնառության ընթացքում:
Հանդիպման ժամանակ ուսանողներին ներկայացվեցին իրենց ընտրած մասնագիտությունների առանձնհատկությունները, գնահատման և առցանց ուսուցման համակարգից օգտվելու կարգը: