Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2024 թ. մարտի 25-ի թիվ 432-Ա/2 հրամանի համաձայն, իրավունք է ստացել կազմակերպելու մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման եռամսյա դասընթաց։
Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։
Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր։
Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվելու է ս․թ․ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը։
Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210․000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։
Դիմումներն ընդունվում են ս․թ․ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 10։00-16։00-ն։
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
մեկ լուսանկար,
վճարման կտրոնը։
Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա, 207 սենյակ
Հեռ․՝ (+374 60) 710 616, (+374 98) 330 031, (+374 91) 575 942
Էլհասցե՝ mane.alexanyan@ysu.am, armenuhi.ashikyan@ysu.am, mankavarjutyanambion@mail.ru, pedagogy@ysu.am