Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ Սոցիալական մանկավարժի միջազգային օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառման սկզբում ուսանողներին և հյուրերին ողջունեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը։ Նա մեծապես կարևորեց սոցիալական մանկավարժի առաքելությունը մերօրյա կյանքում՝ հորդորելով ուսանողներին ամենայն պատասխանատվությամբ և մեծ նվիրումով մոտենալ իրենց ընտրած մասնագիտությանը։
Այնուհետև ուսանողները ներկայացրին իրենց պատրաստած մասնագիտական զեկույցը նկարչաթերապիայի վերաբերյալ։ Զեկույցն ուղեկցվում էր սահիկաշարով և տեսանյութերով, որոնց օգնությամբ ուսանողներն առավել հետաքրքիր ձևով ներկայացրին նկարչաթերապիայի պատմությունը, գործառույթները, մեթոդիկան։
Միջոցառման երկրորդ` մշակութային մասում ուսանողները հանդես եկան ասմունքով և երգերով։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր։