Тип:
Магистр
Профессия:
011101.04.7 - Կրթական գիտություններ
Специализация:
011101.04.7 - Կրթության կազմակերպում
Присвоенная квалификация:
Կրթության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Удаленно
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Մագիստրոսական ծրագրում ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության ձևաչափով՝ ընդհանուր մանկավարժությունից:
2. Цели (назначение)
§ պատրաստել կրթության կազմակերպիչներ հանրակրթության կառավարման համակարգում՝ ուսումնադաստիարակչական աշխատանքներն արդյունավետ կառավարելու համար:
պատրաստել կրթության կազմակերպիչներ բարձրագույն կրթության կառավարման համակարգում՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ, առաջանցիկ կրթություն ապահովելու համար:
պատրաստել կրթության կազմակերպիչներ բարձրագույն կրթության կառավարման համակարգում՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ, առաջանցիկ կրթություն ապահովելու համար:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել կրթության կառավարման տեսություններում ներառված այն հիմնարար գաղափարները, որոնք հիմք են հանդիսանում արդյունավետ կառավարման և պլանավորման համար,
- սահմանել կառավարման սկզբունքները, գործառույթները, մեթոդները և հաղորդակցման ոճերը, էթիկայի նորմերը՝ վերարտադրելով կառավարման տարբեր իրողություններ,
- կանխատեսել այն դժվարությունները, որոնք կարող են ծագել ուսումնական ծրագրերի կազմման, պլանավորման, կառավարման գործընթացում և տալ համապատասխան լուծումներ,
- ճանաչել և քննարկել կրթության կառավարչական գործընթացները, դրանցում եղած գործոնները՝ ներկայացնելով տարբեր երկրների փորձը,
- հիմնավորել կրթության կառավարման արդյունավետության հարցում կրթության բարձր որակի ապահովման խնդիրը՝ կանխատեսելով կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները կրթական քաղաքականության պլանավորման և իրականացման արդյունքում,
- կրթության արդյունավետ կառավարման համակարգում կարևորել կրթության ներքին և արտաքին որակի ապահովման և վերահսկողության հարաբերակցությունը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- ադյունավետ կիրառել կրթության կառավարման մեթոդներն ու միջոցները՝ հաշվի առնելով կառավարման իրավիճակային մոտեցման տեսությունը հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում,
- կանխատեսել և վերլուծել այն դժվարությունները, որոնք կարող են ծագել կառավարման գործընթացում, տալ համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով ռիսկերը,
- վերլուծել կրթական քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմները, գնահատման ժամանակակից միջոցներ,
- ճիշտ արժևորել և գնահատել կոլեկտիվի անդամների ներուժը, առկա խնդիրները և ըստ այդմ էլ իրականացնել կառույցի աշխատանքների պլանավորման, կազմակերպման, վերահսկման, կարգավորման և կոորդինացման գործառույթներ,
- կազմել և գործնականում կիրառել կրթական հետազոտությունների իրականացման տարատեսակ գործիքակազմեր:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- արդյունավետ պլանավորել ժամանակն ու ռեսուրսները կրթության կառավարման գործում,
- կիրառել ստացած գիտելիքները պրակտիկ գործունեության մեջ,
- հաղորդակցվել օտար լեզվով մասնագիտական ոլորտում,
- կիրառել ՏՀՏ-ները մասնագիտական խնդիրներում:
4. Способ оценки
Ծրագրի յուրաքանչյուր դասընթացի գնահատման համար նախատեսվում է` Դասընթացն առանց ընթացիկ գնահատման.
· Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր
· Մասնակցություն՝ առավելագույնը 3միավոր
Եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր
Դասընթացն եզրափակիչ գնահատմամբ
1-ին ընթացիկ քննություն՝ իրականացվում է գրավոր ձևաչափով, քննական տոմսերով: 4 առավելագույն միավոր,
· 2-րդ ընթացիկ քննություն 4 առավելագույն միավոր,
· Մասնակցություն՝ առավելագույնը 3միավոր
Եզրափակիչ քննություն՝ իրականացվում է բանավոր քննության ձևաչափով՝ քննական տոմսերով: Յուրաքանչյուր քննական տոմս պարունակում է 3 հարց՝ 3-ական միավորներով: Առավելագույնը 9 միավոր
· Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր
· Մասնակցություն՝ առավելագույնը 3միավոր
Եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր
Դասընթացն եզրափակիչ գնահատմամբ
1-ին ընթացիկ քննություն՝ իրականացվում է գրավոր ձևաչափով, քննական տոմսերով: 4 առավելագույն միավոր,
· 2-րդ ընթացիկ քննություն 4 առավելագույն միավոր,
· Մասնակցություն՝ առավելագույնը 3միավոր
Եզրափակիչ քննություն՝ իրականացվում է բանավոր քննության ձևաչափով՝ քննական տոմսերով: Յուրաքանչյուր քննական տոմս պարունակում է 3 հարց՝ 3-ական միավորներով: Առավելագույնը 9 միավոր
5. Возможности будущей карьеры выпускников
· կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել կրթության կազմակերպիչներ հանրակրթության ոլորտում,
կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել կրթության կազմակերպիչներ բարձրագույն կրթության ոլորտներում:
կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել կրթության կազմակերպիչներ բարձրագույն կրթության ոլորտներում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Դասընթացների վերաբերյալ մասնագիտական գրականություն, էլեկտրոնային դասախոսությունների փաթեթներ,ուսումնական թղթապանակներ, սլայդներ,ուսումնական ձեռնարկներ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Մասնագիտական կրթական ծրագիրը մշակելիս օգտագործվել են հետևյալ կրթական չափորոշիչները կամ կողմնորոշիչները.
§ ՀՀ որակավորումների ազգային շրջանակը՝ հաստատված ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 7-ի N714-ն որոշմամբ,
§ Երևանի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը՝ հաստատված 2016 թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդում,
Երևանի պետական համալսարանի առկա/հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2016/2017 ուստարվա ընդունելության կանոնակարգ՝ հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2015թ. մարտի 31-ի նիստի № 6/5 որոշմամբ:
§ ՀՀ որակավորումների ազգային շրջանակը՝ հաստատված ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 7-ի N714-ն որոշմամբ,
§ Երևանի պետական համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը՝ հաստատված 2016 թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդում,
Երևանի պետական համալսարանի առկա/հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2016/2017 ուստարվա ընդունելության կանոնակարգ՝ հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2015թ. մարտի 31-ի նիստի № 6/5 որոշմամբ:
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· · Դասընթացի ուսումնական ծրագիր կազմելու հմտություն,
· Մեթոդական զինվածություն /դասավադման, գնահատման ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների տիրապետում/:
Հետազոտական
· Ընդհանուր հետազոտական աշխատանքների իրականացման հմտություն:
· Մանկավարժական ախտորոշման գործառույթների տիրապետում:
Հաղորդակցման
· Հաղորդակցական, որն անհրաժեշտ է ուսանողի հետ միջանձնային հարաբերությունների հաստատման և կառուցողական փոխառնչությունների համար
· Լսարանը կառավարելու կարողություններ,
· Օտար լեզվի իմացություն /հավաստված վկայականով/:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ:
· Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· Կառավարման էթիկայի իմացություն :
· Կրթության ոլորտի իրավական նորմերի իմացություն:
1. Մասնագիտական կարողություններ
· Կրթության համակարգերի զարգացման աշխարհում ընդունելի էքստենսիվ և ինտենսիվ ուղիների և դրանց կիրառման մեխանիզմների իմացություն և կիրառման կարողություն:
· Կառավարման գիտության հիմնախնդիրների և մեթոդաբանական հիմքերի տիրապետում:
· Կրթության կառավարման տեսություններում ներառված գաղափարները վերլուծաբար մեկնաբանելու կարողություն:
· Կառավարման սկզբունքների, գործառույթների, մեթոդների և ոճերի իմացություն և դրանց կիրառման կարողություն:
· Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերների կանխատեսման կարողություն:
· Կառավարման իրավիճակների, պրակտիկ հետազոտությունների վերլուծման, կանխատեսման և իրականացման կարողություններ:
· Կառավարման ընթացքում նախագծերի մշակման կարողություն:
· Կրթության արդյունավետ կառավարման գործընթացում կրթության բարձր որակի ապահովման խնդրի հիմնավորման կարողություն:
· Կրթության կառավարման համակարգում կրթության որակի ներքին և արտաքին ապահովման և վերահսկողության հարաբերակցության ներկայացման կարողություն:
· Կրթության կառավարման ոլորտում ինովացիաների իմացություն և կիրառման կարողություն:
· Հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերի մաս կազմող ենթահամակարգերը և մարդկային ռեսուրսները կառավարող սուբյեկտների կառավարչական աշխատանքների առանձնահատկությունները և արդյունավետությունը վերլուծաբար ներկայացնելու կարողություն:
· Կրթության կառավարման տարբեր երկրների առաջավոր փորձի իմացություն և դրանք վերլուծաբար մեկնաբանելու կարողություն:
· Կրթական վերջնարդյունքներին առարկայական ուսումնական ծրագրերի վերջնարդյունքների համապատասխանեցման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Որակավորում /գիտական աստիճան, կոչում/:
· Դասախոսի գիտահետազոտական աշխատանքների արդյունքները /տարին նվազագույնը մեկ հոդված/:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովներին:
Մանկավարժական փորձ
· Մանկավարժական աշխատանքի փորձառություն / նվազագույնը 3 տարի/:
· Կարգավիճակն ուսումնական գործընթացում /դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր/:
· Մասնակցություն դասախոսի որակավորման բարձրացման դասընթացներին /5-ամյա ժամանակահատվածում/:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· Մասնագիտական գործունեության փորձառություն նվազագույնը 3տարի:
Այլ պահանջներ
· Դասապրոցեսը Moodle ծրագրով իրականացում:
· Դիստանցիոն ուսուցման տեխնոլոգիայի տիրապետում:
9. Подробнее о программе
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել <<Կրթության կազմակերպում>> մագիստրոսական կրթական ծրագրի հեռավար ուսուցում: