- Главная
- Faculty
- 520
- Отдел информационных систем
Отдел информационных систем
Տեղեկատվական համակարգերի բաժնի հիմնական և կարևորագույն ֆունկցիան է նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ԵՊՀ ուսումնական պրոցեսի մշակման ու ղեկավարման, ընդունելության և փաստաթղթաշրջանառության ոլորտում:
ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ստեղծման պահից բաժնում մշակվել և ներդրվել են էլեկտրոնային համակարգեր, որոնք զգալիորեն արագացրել և հեշտացրել են ուսումնական պրոցեսի ղեկավարումը:
Համակարգերը իրենց մեջ ներառում են մի քանի ենթահամակարգեր, որոնք նախատեսված են մշակելու և ղեկավարելու ուսումնական պրոցեսի տարբեր ճյուղերը:
Բաժնի կողմից մշակված SupervisionYsu համակարգը ապահովում է ԵՊՀ կրթական գործունեության էլեկտրոնային կառավարումը։
- Կրթական գործընթացի կառավարում
- Ուսումնական պլաններ
- Դասախոսների ծանրաբեռնվածություն
- Դասացուցակ
- Ուսանողերի տվյալներ
- Ուսանողների առաջադիմության հաշվարկ ու վերահսկում
- ՄՈԳ-ի հաշվարկ
- Պարտքերի հաշվարկ
- Առաջադիմության բավարարության ստուգում
- Փաստաթղթաշրջանառություն
- Ուսանողների շարժի էլեկտրոնային հրամաններ
- Դասախոսների շարժի էլեկտրոնային հրամաններ
- Դիպլոմի միջուկ
- Ուսանողական քարտ
- Ուսումնական գործընացին վերաբերվող տարատեսակ հաշվետվություններ
- Համալսարանական էլ․ փոստի միջոցով կրթական գործընթացին առընչվող տեղեկատվության ավտոմատ տրամադրում դասախոսներին և ուսանողներին
- ԵՊՀ-ում կիրառվող այլ էլեկտրոնային համակարգերի հետ տվյալների փոխանակման մեխանիզմներ
Հարցումների համակարգը նախատեսված է տարատեսակ անանուն հարցումներ կազմակերպելու համար։ Այն իր մեջ ներառում է
- ուսանողական առցանց հարցման թերթիկների պատրաստում
- շրջանավարտների առցանց հարցման թերթիկների պատրաստում
- հարցման թերթիկները լրացնելու առցանց հարթակ
- հարցման արդյունքների տարաբնույթ հաշվարկներ ու վերլուծություն
«ԵՊՀ ռեգիստրար» էլեկտրոնային համակարգը հանդիսանում է ուսանողների և դասախոսների համար տեղեկատվական հարթակ և ուսումնական գործընթացների էլեկտրոնային կառավարման միջոց։
Ուսանողներին հնարավորություն է տալիս
- ընտրել կամընտրական առարկաներ
- տեսնել դասատախտակը
- տեսնել քննության օրերը
- տեսնել գնահատականները
Դասախոսին հնարավորություն է տալիս
- ընտրել դասընթացների գնահատման բաղադրիչները
- գրանցել ուսանողների գնահատականները
- տեսնել դասատախտակը և ուսանողների ցանկը
- տեսնել քննության օրերը
- տեսնել ուսանողական հարցման իր արդյունքները
Сотрудники
Начальник отдела
Заместитель начальника отдела
Ведущий программист
Ведущий программист
Ведущий программист