Մայիսի 26-31-ը ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ՝ Արտակ Փիլոյանը, Եսթեր Մանուկյանը և Վահան Մանուկյանը մասնակցեցին Բիշկեկում՝ Ղրղզստանի պետական տեխնիկական համալսարանում, APPEAR «Digitally Connecting Real and Virtual Environments – DEvision» ծրագրով անցկացված հերթական աշխատաժողովին։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-06/devision_4.jpg?itok=JYsHx4li)
Աշխատաժողովի նպատակն էր ծրագրի ընթացքում մշակված 5 կրթական մոդուլների թեստավորումը և դրա արդյունքում լրամշակումը։ Յուրաքանչյուր մոդուլի վրա աշխատող խմբերի ներկայացուցիչներ դասախոսություններ կարդացին տեղացի դասախոսների և ուսանողների համար, որոնք ուղեկցվեցին գործնական հանձնարարություններով։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-06/devision_2.jpg?itok=o5bUo5ZH)
Նույն համալսարանում մայիսի 30 -31 տեղի ունեցավ նաև «Central Asia GIS conference - GISCA 2023» միջազգային կոնֆերանսը, որտեղ Ա․Փիլոյանը հանդես եկավ զեկուցմամբ։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-06/devision_3.jpg?itok=g0qfkK0A)
Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև սեմինար քննարկումներ, որի ընթացքում մշակվեց «DEvision» ծրագրի կայանալիք հետագա հանդիպումների և գործողությունների շարքը, որոնք կծառայեն ծրագրերի բարելավմանը և ԵՊՀ-ում նոր միջազգային կրթական ծրագրերի ներդրմանը։