ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի միջև կնքված մտադրությունների հուշագրի շրջանակում ֆակուլտետի պատվիրակությունը դեկան Սարգիս Քելյանի գլխավորությամբ այցելեց Կապանի լեռնահարստացման կոմբինատ:
Ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի և ղեկավար կազմի հետ քննարկվեցին հուշագրով նախատեսված դրույթների իրագործմանը միտված մի շարք հարցեր։
Այնուհետև կոմբինատի գլխավոր երկրաբան, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց կազմակերպվեց հանքավայրի տարածքում և գործարանում։
Աշխատանքային ամբողջ գործընթացին ծանոթանալուց հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու առկա համագործակցությունը և իրականացնելու առավել երկարաժամկետ ծրագրեր: