«Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությամբ բակալավրի առկա և հեռակա ուսուցման համակարգում ընդունելություն կատարվում է՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի»։
Դիմորդն ընդունելության քննություններ է հանձնում «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա» կամ «Ֆիզիկա» (մրցութային) և «Հայոց լեզու և գրականություն» (ոչ մրցութային) առարկաներից: