Մշակութաբանության ամբիոնը լուրջ գործունեություն է ծավալում գիտահետազոտական աշխատանքների բնագավառում.
- ամբիոնը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ իրականացնում է Արցախի մշակույթի հնագիտական հետազոտություններ,
- 44-օրյա պատերազմից հետո ամբիոնում մեկնարկել է «Արցախի հուշարձանների մշտադիտարկում» (monumentwatch.org) ծրագիրը: Այն անկախ ակադեմիական հարթակ է, որն արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնում և մեկնաբանում է այն մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեվարքության սահմաններում,
- Ֆլորենցիայի համալսարանի հետ համատեղ իրականացվում է «Մետաքսի ճանապարհ. Հայաստան. Դվին» ծրագիրը,
- կազմակերպվում է «Մշակույթը, պատմությունը և արդիականությունը» խորագրով ուսանողական ամենամյա գիտաժողով,
- «Friends of Armenia» անգլիական կազմակերպության աջակցությամբ ամբիոնը մշակութաբանության բաժնի՝ բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողներին հատկացնում է տարեկան կրթաթոշակներ,
- առավել բարձր առաջադիմություն ունեցող և գիտական ու հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ,
- Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնում խաչքարերի հայտնի մասնագետ, փարիզաբնակ հայ Հարություն Խաչատրյանի և ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի համաղեկավարությամբ իրականացվում է «Խաչքարերի ժողովածու. Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն» հետազոտական ծրագիրը՝ սկսած 2018 թվականից: Աշխատանքներում, մասնագետներից զատ, ներգրավված են նաև ԵՊՀ մշակութաբանության բաժնի ուսանողները,
- Սկսած 2018 թվականից՝ «Erasmus+» ծրագրի շրջանակում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները հնարավորություն ունեն ուսանելու Ֆլորենցիայի համալսարաններում (Ֆլորենցիա, Մեսսինա, Զալցբուրգ):