Тип:
Бакалавр
Профессия:
022202.01.6 - Հնագիտություն
Специализация:
022202.01.6 - Հնագիտություն և ազգագրություն
Присвоенная квалификация:
Պատմություն
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի»։
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննություններով՝
1. Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2. Հայոց պատմություն (գրավոր)
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննություններով՝
1. Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
2. Հայոց պատմություն (գրավոր)
2. Цели (назначение)
· Պատրաստել մասնագետներ, որոնք կունենան հիմնարար գիտելիքներ հնագիտության և ազգաբանության, վերջիններիս տեսության և մեթոդաբանության, հետազոտության ժամանակակից մեթոդների ու գործիքների վերաբերյալ; մրցունակ կլինեն հայաստանյան և միջազգային կրթական և գիտական շուկաներում, ունակ կլինեն կատարելու գիտահետազոտական և գիտապրակտիկ աշխատանքներ; կողմնորոշված կլինեն հանրային, հասարակական ակտիվ գործունեությանը:
· Ուսանողի մեջ ձևավորել վարչական և հասարակական-քաղաքական գործունեության համար անհրաժեշտ որակներ:
· Ուսանողի մեջ ձևավորել վարչական և հասարակական-քաղաքական գործունեության համար անհրաժեշտ որակներ:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու ազգաբանության/մարդաբանության և հնագիտության տեսության, մեթոդաբանության և պատմության հիմնահարցերը։
- Սահմանելու հայոց մշակութային ժառանգությունը (հնագիտական և ազգաբանական բաղադրիչներով)` որպես համակարգ։
- Ներկայացնելու հայոց մշակույթի հիմնական համալիրների ու ենթահամալիրների հնագիտական և ազգաբանական պատմությունը։
- Թվարկելու և բնութագրելու հայ հնագիտության և ազգաբանության հիմնական սկզբնաղբյուրները։
- Կիրառել նոր և նորագույն մեթոդները հնագիտական և ազգաբանական խնդիրներ լուծելիս։
- Սահմանելու հնագիտական և ազգագրական դաշտային հետազոտությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման, արդյունքների ամփոփման և վերլուծության հիմնական սկզբունքները։
- Ներկայացնելու հնագիտական և ազգագրական նյութական և հոգևոր մշակույթների համալիրները և դրանց առանձնահատկությունները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Վերլուծելու հնագիտական և ազգաբանական գիտակարգերի տեսական ու մեթոդաբանական հիմնախնդիրները։
- Քննարկելու և վերլուծելու հայոց մշակութային ժառանգությունը հին հասարակությունների քաղաքակրթական համատեքստում։
- Իրագործելու ազգաբանական/մարդաբանական, ժողովրդագրական հիմնախնդիրների ու զարգացումների վերաբերյալ ծրագրեր։
- Պատրաստելու և ներկայացնելու հնագիտական և ազգաբանական/մարդաբանական թեմաներով ռեֆերատներ, զեկուցումներ, ավարտական աշխատանքներ:
- Վարելու մասնագիտական բանավեճեր, կլոր սեղաններ՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները։
- Կիրառելու նոր և նորագույն մեթոդները հնագիտական և ազգաբանական խնդիրներ լուծելիս։
- Ազատորեն կողմնորոշվելու և աշխատելու արխիվներում, թանգարաններում, պահոցներում, դաշտային ազգագրական և հնագիտական տարատեսակ նյութերի հետ։
- Ուրվագծելու և մեկնաբանելու հնագույն, հին և միջնադարյան Հայաստանի մշակույթների և ազգաբանական/մարդաբանական զարգացման օրինաչափությունները և փոխառնչությունները հարակից երկրների հետ:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գրադարաններ, արխիվներ, ինտերնետ ռեսուրսներ), կողմնորոշվելու մասնագիտական գրականությունում, դաշտային հաշվետվություններում, քարտեզներում և հատակագծերում։
- Մայրենի և օտար լեզուներով հաղորդակցվելու, ձևակերպելու ու ներկայացնելու մասնագիտական բանավոր և գրավոր հաղորդումներ և հոդվածներ։
- Կատարելու վերլուծական, հետազոտական աշխատանք փաստացի նյութի հիման վրա։
- Ստեղծագործաբար իրացնելու և հանրայնացնելու ձեռք բերված գիտելիքները։
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Возможности будущей карьеры выпускников
Բակալավրի որակավորում ստացած մասնագետները կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազագագրության ինստիտուտում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, պետական կառավարման համակարգում (նախարարություններ, գերատեսչություններ), մարզպետարաններում, համայնքապետարաններում, թանգարաններում, զբոսաշրջային ու այլ կազմակերպություններում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ուսանողներին տրամադրվում են տպագիր և էլեկտրոնային նյութեր, ֆակուլտետի՝ համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում ցուցադրվում են տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր, հնագիտական հավաքածուներ և այլն:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
«Հնագիտություն և ազգագրություն» բակալավրի կրթական ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ ու չափանիշ է ընդունվել բնագավառի , մասնագետների գիտամանկավարժական հարուստ փորձը ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրներում։ Որոշակիորեն հաշվի են առնվել օտարերկրյա (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Գերմանիա, Ավստրիա) բուհերի համանման մի շարք ծրագրեր:
Օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը, «Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում, դասախոսի ձեռնարկ»-ը (հեղ.՝ Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան) և այլ նյութեր:

8. Требования к академическому персоналу
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման կարողություն
· Ուսանողների հետ ինտերակտիվ դասընթացների կազմակերպման հմտություն
· Տեսական և պրակտիկ գիտելիքի փոխանցման մանկավարժական մեթոդների տիրապետում
Հետազոտական
· Հետազոտական աշխատանքներ կատարելու և այդ փորձն ուսանողներին փոխանցելու կարողություն
· Ուսանողների մոտ վերլուծական մտածողություն ձևավորելու, տեսական գրականության հետ աշխատելու, դաշտային նյութեր հավաքելու, վերլուծելու, եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորման կարողություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Գիտական նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու կարողություն
Հաղորդակցման
· Ուսանողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման հմտւթյուն
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Համացանցի զանազան աղբյուրներից, moodle ծրագրից օգտվելու կարողություն
Մասնագիտական կարողություններ
· Դասավանդվող առարկայի շրջանակում տեսական և մեթոդաբանական համապարփակ գիտելիքի առկայություն
· Հետազոտական հմտությունների, հետազտություն նախագծելու, իրականացնելու, մեթոդաբանական լուծումներ գտնելու հմտություն
· Ուսանողներին ժամանակակից գիտական նվաճումներին, մշակութային գործընթացներին հաղորդակից դարձնելու կարողություն
· Պետական ու հանրային կյանքում ծագող խնդիրների մշակութային ասպեկտներն ու հնարավոր լուծումները, մշակութային խնդիրների շուրջ արդյունավետ հաղորդակցվելու մեխանիզմների տիրապետում։
Ընդհանուր պահանջներ, գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների