Тип:
Магистр
Профессия:
031501.01.7 - Մշակութաբանություն
Специализация:
031501.01.7 - Մշակութաբանություն
Присвоенная квалификация:
Մշակութաբանության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Նույն մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են համապատասխան մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը: Հիմք՝ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2016 /2017 ուստարվա ընդունելության կանոնակարգը:
2. Цели (назначение)
· պատրաստել մշակույթի տեսությանը, պատմությանն ու դերակատարմանը, մշակութային ժամանակակից գործընթացներին տեսական, մեթոդաբանական և հետազոտական մակարդակներով տիրապետող, մշակութային կյանքի կազմակերպմանն ու կառավարմանը կողմնորոշված մասնագետներ,
· տալ խորը մասնագիտական գիտելիքներ մշակույթի ոլորտին առնչվող տեսական և մեթոդաբանական խնդիրների, համաշխարհային, տարածաշրջանային և հայ մշակույթի պատմական դրսևորումների, հայ ինքնության, մշակութային ժառանգության դերակատարման ու նրա հանդեպ տարվող քաղաքականության վերաբերյալ,
· ձևավորել հետազոտական տեսական և մեթոդաբանական հմտություններ՝ վավերացնելու, քննելու և ներկայացնելու Հայաստանում ու հարևան երկրներում ընթացող ժամանակակից մշակութային գործընթացները, տնտեսական, քաղաքական, սոցիալական, կրոնական-ծիսական և ժամանցային գործընթացների մշակութային բաղադրիչներն ու դրսևորումները, մշակութային քաղաքականության տեսական և պրակտիկ հիմնախնդիրները, դրանց կիրառական ասպեկտները։

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- վերարտադրել հիմնարար և համակարգված տեսական և մեթոդաբանական գիտելիքներ մշակութաբանության, մշակութային մարդաբանության, մշակույթի տեսության և պատմության վերաբերյալ,
- ներկայացնել հիմնարար գիտելիքներ հայ ավանդական և արդի ինքնության սահմանումների, աշխարհընկալման համալիրների և գործառական մեխանիզմների, ինքնության խորհրդանշանային համակարգերի, ինքնության կերտման մոդելների մասին,
- ներկայացնել տարածաշրջանի մշակութային պատկերը, հայ մշակույթի պատմությունը և ինքնությունը, նրա քաղաքակրթական դիմագիծը, վերարտադրել տեսական և մեթոդաբանական գիտելիքներ արդի շրջանում տեղի ունեցող միգրացիոն գործընթացների մշակութային դրսևորումների վերաբերյալ,
- դրսևորել ընդարձակ գիտելիքներ սոցիալական մարդաբանության, միջմշակութային հաղորդակցության, ազգային փոքրամասնությունների մշակույթների, մարդու էթոլոգիայի, կրոնածիսական գործընթացների, տոնի, ծեսի, մշակութային բիզնեսի, մշակութային ժամանցի և մշակութային տուրիզմի տեսական և գործնական հիմունքների, մերօրյա հայ կյանքում դրանց դերակատարումների մասին,
- վերլուծել քաղաքականության ու մշակույթի փոխկապակցվածության և դրսևորումների, մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության հիմնական սահմանումների, դրսևորումների, ասպարեզի միջազգային և հայաստանյան փորձի վերաբերյալ առկա գիտական քննությունները,
- ներկայացնել պետական ու հանրային կյանքում ծագող խնդիրների մշակութային ասպեկտներն ու հնարավոր լուծումները, մշակութային խնդիրների շուրջ արդյունավետ հաղորդակցվելու մեխանիզմները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կատարել հայաստանյան մշակութային գործընթացների ինքնուրույն քննություն, նկարագրել ինքնության ավանդական և արդի մեխանիզմները,
- նկարագրել միջմշակութային հաղորդակցության գործընթացները, ճանաչել խոչընդոտները և առաջարկել լուծման արդյունավետ միջոցներ, իրականացնել վարքային դրսևորումների մշակութային ասպեկտների հետազոտություն,
- վավերացնել և գնահատել կրոնական և սոցիալական գործընթացների մշակութային հենքը, հետազոտել, առաջարկներ անել տոնածիսական և ժամանցային գործընթացների վերաբերյալ,
- կազմել և իրականացնել սոցիալական կառուցվածքների և գործընթացների, ազգային փոքրամասնությունների սոցիալ-մշակութային կյանքին վերաբերող ծրագրեր, գնահատել իրականացված ծրագրերի արդյունավետությունը,
- նկարագրել և գնահատել քաղաքականության և մշակույթի փոխազդեցությունները, հայ մշակութային ժառանգության դրսևորումները: Կատարել արդի միգրացիոն գործընթացների մշակութաբանական վերլուծություն,
- կազմել մշակութաբանական հետազոտության ծրագիր, կատարել հանրային ու պետական կյանքի զանազան ոլորտներում ծագած խնդիրների վերաբերյալ մշակութաբանական վերլուծություն, պատրաստել հրապարակային ելույթներ
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գրադարաններ, համացանցային ռեսուրսներ, գիտական մենագրություններ և հոդվածներ),
- անցկացնել մշակութաբանական-սոցիոլոգիական դիտումներ և հարցումներ, նկարագրել մշակութային գործընթացներ, նյութական և ոչ նյութական մշակույթի հուշարձաններ, թանգարանային արտեֆակտներ,
- ձևակերպել հետզոտության նպատակը, խնդիրները, ընտրել նյութերի հավաքման և քննության անհարժեշտ մեթոդները,
- ստեղծագործաբար կիրառել ձեռք բերված գիտելիքները, ընկալել և տարածել նորերը,
- տրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր,
- պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը
- տիրապետել օտար լեզվին այն ծավալով, որն անհրաժեշտ է մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղելու օտարալեզու աղբյուրներից
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Возможности будущей карьеры выпускников
«Մշակութաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել մշակույթի ուսումնասիրության, կառավարման, մշակութային կյանքի կազմակերպման, մշակութային բիզնեսին առնչվող հաստատություններում՝
գիտա-հետազոտական հիմնարկներ, թանգարաններ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, մշակույթի կառավարմամբ, մշակութային կյանքի կազմակերպմամբ, մշակութային բիզնեսով զբաղվող հիմնարկներ (մշակույթի մարզային և քաղաքային բաժիններ, մշակույթի տներ, տուրիստական գործակալություններ և այլն):
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի, հայագիտական այլ ամբիոնների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ հայագիտական ու մշակութային հետազոտությունների հետ առնչվող ինստիտուտների ասպիրանտուրաներում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Դասախոսությունների ներկայացում համակարգչային պրեզենտացիաների միջոցով, տպագիր և էլեկտրոնային նյութերի տրամադրում, աուդիո և վիդեո ֆիլմերի օգտագործում, դասախոսությունների և գործնկան պարապմունքների կազմակերպում թանգարաններում, երևանյան և երևանամերձ մշակութային տարածքներում և հուշարձաններում:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 7-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը և այլ նյութեր:
8. Требования к академическому персоналу
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման կարողություն
· Ուսանողների հետ ինտերակտիվ դասընթացների կազմակերպման հմտություն
· Տեսական և պրակտիկ գիտելիքի փոխանցման մանկավարժական մեթոդների տիրապետում
Հետազոտական
· Հետազոտական աշխատանքներ կատարելու և այդ փորձը ուսանողներին փոխանցելու կարողություն
· Ուսանողների մոտ վերլուծական մտածողություն ձևավորելու, տեսական գրականության հետ աշխատելու, դաշտային նյութեր հավաքելու, վերլուծելու, եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորման կարողություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Գիտական նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու ներուժի առկայություն
Հաղորդակցման
· Ուսանողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման հմտւթյուն
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Համացանցի զանազան աղբյուրներից, moodle ծրագրից օգտվելու կարողություն
Մասնագիտական կարողություններ
1. Դասավանդվող առարկայի շրջանակում տեսական և մեթոդաբանական համապարփակ գիտելիքի առկայություն
2. Հետազոտական հմտությունների, հետազտություն նախագծելու, իրականացնելու, մեթոդաբանական լուծումներ գտնելու հմտություն
3. Ուսանողներին ժամանակակից գիտական նվաճումներին, մշակութային գործընթացներին հաղորդակից դարձնելու կարողություն
4. Պետական ու հանրային կյանքում ծագող խնդիրների մշակութային ասպեկտներն ու հնարավոր լուծումները, մշակութային խնդիրների շուրջ արդյունավետ հաղորդակցվելու մեխանիզմների տիրապետում։
Ընդհանուր պահանջնեԳիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների