Тип:
Бакалавр
Профессия:
032101.01.6 - Լրագրություն
Специализация:
032101.01.6 - Լրագրություն
Присвоенная квалификация:
Լրագրության բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգում կատարվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի»:
2. Цели (назначение)
1. Պատրաստել լրատվադաշտի պահանջները բավարարող լրագրողներ, ովքեր դյուրությամբ համալսարանական լսարանից կանցնեն աշխատաշուկա:
2. Ուսանողների համար ապահովել լրագրողական արդիական, համակողմանի և մրցունակ բարձրագույն կրթություն:
3. Հաղորդել լրագրության տեսությանն ու պրակտիկային, առանձին ոլորտներում մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող գիտելիքներ և հմտություններ, զարգացնել ուսանողների վերլուծելու, գնահատելու, համադրելու մտավոր կարողությունները:

3. Образовательные результаты программы
- Ներկայացնելու մեդիադաշտի հիմնարար հասկացությունները, գործառույթներն ու գործիքակազմը
- Սահմանելու լրագրության և հարակից մասնագիտությունների առանձնահատկությունները
- Ներկայացնելու բնագավառի հիմնարար հետազոտությունները, տեսությունները, սկզբունքները
- Սահմանելու լրագրողական էթիկայի և ԶԼՄ օրենսդրության հայրենական և միջազգային օրենքները, կանոնագրերը, նորմերն ու սկզբունքները
- Ներկայացնելու մեդիաազդեցության ժամանակակից տեսությունները
- Նկարագրելու համաշխարհային առաջատար լրատվամիջոցների գործունեությունը, լրատվական քաղաքականությունը
- Նկարագրելու տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված կոնվերգենտ մեդիայի ձևավորման և կայացման ընթացքը
- Կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական, առաջադեմ մոտեցումները մասնագիտական գործունեության ընթացքում
- Կիրառելու փաստերի հավաքման, ստուգման ու մշակման ավանդական և առաջադեմ մեթոդները լրագրողական նյութերի պատրաստման ընթացքում
- Կառուցելու տպագիր և տեսալսողական մեդիատեքստեր՝ թեմատիկ և ժանրային նրբությունների և առանձնահատկությունների հաշվառմամբ
- Տարբերակելու առաջնային ու երկրորդական տեղեկությունները վերլուծելու և եզրահանգումներ կատարելու համար
- Ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելու համար կիրառելու մեդիակառավարմանն ու մեդիամարքեթինգին առնչվող մեթոդներն ու մեխանիզմները
- Պատրաստելու լրատվական և վերլուծական նյութեր տպագիր, հեռարձակվող և առցանց ԶԼՄ-ների համար
- Աշխատաշուկայի արդի պահանջներով պայմանավորված՝ գործադրելու մասնագիտական անհրաժեշտ որակներ՝ նախընտրած լրատվամիջոցի բնույթին և ուղղությանը համահունչ
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, մշակելու և ներկայացնելու տեղեկատվությունը
- Կառուցելու տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ արտահայտված բանավոր և գրավոր խոսք՝ ծավալելով լիարժեք մասնագիտական գործունեություն
- Վերլուծելու և մշակելու մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ
- Օժանդակելու խմբագրական աշխատանքի կազմակերպմանը՝ արժևորելով թիմային աշխատանքը, ժամանակի և ռեսուրսների ճիշտ օգտագործումը
- Օգտվելու մասնագիտական գրականությունից մայրենի և օտար լեզուներով
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշված են կրթական ծրագրի դասընթացների համառոտագրերում (նկարագրիչներում):

5. Возможности будущей карьеры выпускников
Լրագրության բակալավրը կունենա մասնագիտության արդի չափանիշները բավարարող հմտություններ, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ, հասարակությանը ապահովելու համապարփակ, օպերատիվ և հավաստի լրատվությամբ: Նրա գործունեության բնագավառն ընդգրկում է ավանդական և նոր մեդիան (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, առցանց հրատարակություններ), լրատվական գործակալությունները, մամուլի ծառայությունները և հասարակայնության հետ կապերի ոլորտը:
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները ներկայացնող պետական կառույցների, մասնավոր ընկերությունների հանրային կապերի և մամուլի ծառայություններ:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժնում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական սարքավորումներ: Ֆակուլտետն ունի համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակներով հագեցած լսարաններ: Այստեղ գործում է մուլտիմեդիա լաբորատորիա, որտեղ առկա են ձայնագրման և մոնտաժի տեխնիկական միջոցներով հագեցած հետուստա և ռադիոստուդիաները, journalist.am առցանց ուսումնական պարբերականի խմբագրությունը:
Ուսումնական ստորաբաժանումում գործում է տեղեկատվական կոնտրոն, որտեղ կա մասնագիտական գրականություն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումն իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
«Լրագրություն» բակալավրի ծրագիրը մշակելիս որպես հիմք ընդունվել և օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները:
Ծրագիրը մշակելիս որպես կողմնորոշիչ են հանդիսացել լրագրության և լրագրագիտության ազգային և միջազգային ժամանակակից տեսական և մեթոդաբանական ձեռքբերումները, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված փոխակերպումները, հաշվի են առնվել օտարերկրյա առաջատար բուհերի համանման ծրագրերը:

8. Требования к академическому персоналу
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Մեդիահետազոտություններ իրականացնելու և վերլուծելու կարողություն,
· Մեդիանախագծերի և նախաձեռնությունների իրականացման փորձառություն և վերլուծություն կատարելու կարողություն
· Մեդիահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիանների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` մեդիա և հաղորդակցությունների ոլորտում),
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
1.Մասնագիտական կարողություններ
·Մեդիատեքստեր կառուցելու և գիտական ուսումնասիրություններ իրականացնելու կարողություն,
.Հարակից մասնագիտությունների մասին իմացություն (հանրային կապեր, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգ, մենեջմենթ և այլն),
·Տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու և դրանք մատուցելու կարողություն,
·Բանավոր, գրավոր, ինչպես նաև տեսաձայնային հաղորդագրություն, ուղերձ մշակելու հմտություն,
·Փաստաթղթեր, տեղեկատվական փաթեթներ ստեղծելու հմտություն,
·Ելույթ պատրաստելու և ներկայացնելու կարողություն,
·Գլոբալ մեդիայի առաջացման և ազդեցության ուղղությունները ներկայացնելու հմտություններ,
·Մեդիահոսքերը ուսումնասիրելու և կառավարելու կարողություն,
·Ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ, հյուրընկալություններ, ցուցադրություններ, հատուկ միջոցառումներ, պրեսստուրեր, ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ կազմակերպելու և կառավարելու կարողություն,
·Սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը կառավարելու և ապահովելու կարողություն,
·Արհեստավարժ լրագրության սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաները լսարանին մատուցելու փորձառություն:
2.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
·Գիտական աստիճան և/կամ կոչում հումանիտար և հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
Մանկավարժական փորձ
·Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
·Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
·Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ լրագրություն, կառավարում, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլ ոլորտներում։

9. Подробнее о программе
չկա