Тип:
Магистр
Профессия:
032101.02.7 - Լրագրություն
Специализация:
032101.02.7 - Հեռուստալրագրություն
Присвоенная квалификация:
Լրագրության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագրի ընդունելության չափանիշները սահմանվում են ըստ ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգի:
2. Цели (назначение)
· պատրաստել հեռուստալրագրողներ, ովքեր կաշխատեն կադրում և կադրից դուրս՝ հմտորեն կիրառելով ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները ավանդական և առցանց հեռուստատեսությունում,
· զարգացնել հեռուստատեսությունում արտադրական գործընթացներ վերահսկելու և հետազոտահեն գործունեություն իրականացնելու կարողություններ,
· ձևավորել պրակտիկ և հետազոտական հմտություններ՝ հեռուստակարիերա վարելու այսօրվա արագ փոփոխվող, բազմապրոֆիլ թվային մեդիադաշտում:

3. Образовательные результаты программы
- ձևակերպելու մասնագիտության հիմնաքարային սկզբունքները և արդի մոտեցումները հեռուստալրագրության ոլորտում
- նկարագրելու հեռուստատեսության (այդ թվում և՝ առցանց) զարգացման օրինաչափությունները կոնվերգենտ մեդիայի համատեքստում
- սահմանելու լրագրողական նոր պրակտիկաների դերն ու նշանակությունը հեռուստալրագրության ոլորտում, տեսալսողական բովանդակությանը ներկայացվող պահանջները
- թվարկելու հեռարձակման ցանցի կազմակերպման նորարարական ձևերն ու մեթոդները, գաղափարներ մշակելու և տարածելու հնարավորություններն ու գործիքները
- ներկայացնելու հեռուստաոլորտին առնչվող ժամանակակից տեսությունները, հետազոտական էթիկայի՝ միջազգայնորեն կիրառվող ուղենիշներն ու սկզբունքները
- կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հեռուստաաշխատանքի նախարտադրական, արտադրական և հետարտադրական փուլերում՝ դրսևորելով ստեղծագործական լիդերին բնորոշ որակներ
- կիրառելու պրոֆեսիոնալ երկխոսություն վարելու ավանդական և նորարարական մոտեցումներ հերոսների և զրուցավարների հետ շփման բոլոր փուլերում
- պատրաստելու գրագետ տեսալսողական նյութեր՝ օգտագործելով պատմասության նոր պրակտիկաներ և կիրառելով պրոֆեսիոնալ ու մոբայլ գործիքներ
- մշակելու գաղափարների իրագործման ռազմավարություն և վերահսկելու արտադրական գործընթացներ հեռուստատեսությունում և, ընդհանրապես, վիդեոարտադրության ոլորտում
- կիրառելու ոլորտի առաջավոր սկզբունքներն ու մեթոդները տեխնիկական և ստեղծագործական խնդիրները գնահատելիս և վերլուծելիս, նոր և անծանոթ իրադրություններում լուծումներ փնտրելիս՝ արժևորելով փաստահեն որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը
- իրականացնելու մասնագիտական ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություններ՝ կիրառելով քննադատական մտածողության հմտություններ
- օգտվելու տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից միջոցներից նոր և/կամ բարդ խնդիրները լուծելու համար
- գնահատելու մասնագիտական պահանջմունքներն ու կազմելու թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման գործողությունների պլան՝ կարևորելով ժամանակի ու ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու ռիսկերի կառավարումը
- արժևորելու կրթության շարունակականության անհրաժեշտությունը՝ գնահատելով մասնագիտական զարգացման կարիքներն ու անձնային աճի հնարավորությունները
4. Способ оценки
Դասընթացների կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատումը կիրականացվի ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի համաձայն:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
· եզրափակիչ գնահատումով,
· առանց եզրափակիչ գնահատման,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· ստուգարքային:
· դասընթացի ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
· դասընթացի առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
· ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
· ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին, բայց միայն այն դեպքում, եթե դասընթացը ներառում է հետազոտական բաղադրիչ),
· դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
· ամբողջ դասընթացի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս երկու բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներից են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն 2-ն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն 2-ն ընտրում է դասախոսը:
Ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը: Գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավորն է:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման ուսումնառության ձևերից և ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը:

5. Возможности будущей карьеры выпускников
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագիրը կիրականացվի Հայաստանի հանրային հեռոստաընկերության հետ փոխգործակցությամբ, ինչը բացառիկ է դարձնում ծրագիրն ամբողջությամբ՝ բովանդակության, կազմակերպման, կրթական վերջնարդյունքների ու ակնկալիքների տեսանկյունից:
Պատմություններ փնտրելու, գաղափարներ առաջադրելու, մշակելու և իրականացնելու, փաստերն ուսումնասիրելու, (հարցա)զրույց վարելու, այդ ամենը տեսալսողական գրագետ և ուշագրավ ձևաչափով ներկայացնելու պարտադիր և ցանկալի կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք կբերեն սովորողները, մեծ պահանջարկ ունեն մեդիահաղորդակցության, զանգվածային լրատվամիջոցների և, մասնավորապես, հեռուստատեսության ոլորտում: Ծրագրի ավարտին շրջանավարտները հեռուստաընկերություններում և տեսալսողական արտադրանք թողարկող առցանց լրատվամիջոցներում գործունեություն ծավալելու առավել մրցակցային և տեսանելի հնարավորություններ կունենան: Նրանք կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում (մարզերում և մայրաքաղաքում) գործող հեռուստաընկերությունների տարբեր խմբագրություններում (Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, Արմենիա TV, Երկիր Մեդիա, :Բուն TV և այլն), ինչպես նաև այն առցանց լրատվամիջոցներում, որտեղ ակտիվ է վիդեոբովանդակության բաժինը (civilnet.am, azatutyun.am, factor.am, a1plus.am, armeniasputnik.am, armenpress.am և այլն):
Հետազոտահեն կարողությունները կօգնեն համակարգային մոտենալ հեռուստաարտադրանքի ստեղծմանը. մեդիափոխակերպումների արդյունքում ձևավորված «բովանդակություն՝ ցպահանջ» իրողության պայմաններում շրջանավարտները կկարողանան ոչ միայն պատրաստել գրագետ և ուշագրավ վիդեոբովանդակություն ավանդական և առցանց հեռուստալսարանի համար, այլև ունակ կլինեն կառավարելու արտադրական գործընթացներ և դրսևորելու ստեղծագործական լիդերին հատուկ որակներ, հստակորեն կպատկերացնեն ոլորտի շարժընթացները, կարժևորեն տվյալահեն որոշումներ կայացնելու անհրաժեշտւթյունը և թիմի կարիքները գնահատելու կարևորությունը:
Կադրում և կադրից դուրս աշխատելու մասնագիտական կարողությունները մեծ կողմնորոշիչ կլինեն նաև նրանց համար, ովքեր աշխատանքի կանցնեն ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններում, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժիններում, ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում և այլն:
Հեռուստալրագրության ոլորտի պրակտիկ հմտություններն ու առաջավոր փորձի մասին իմացությունը մեծապես կօգնեն սովորողներին տարբեր կազմակերպությունների և ընկերությունների գովազդային, SMM-ի՝ սոցիալական մեդիամարքեթինգի ոլորտներում գործունեություն ծավալելիս, մասնավորապես տեսալսողական բովանդակություն մշակելու, սցենար գրելու, կարճ տեսանյութեր պատրաստելու և այդ գործընթացները կառավարելու փուլերում:
Առցանց մեդիահարթակներում (օրինակ, Youtube-ոմ) հեռարձակվող հաղորդաշարերը ևս կարող են դառնալ աշխատանքային հարթակ շրջանավարտների համար: Տեսալսողական արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ հմտությունները, որ ձեռք կբերեն սովորողները, թույլ կտան պատրաստել և մատուցել որակյալ այլընտրանք այդ մեդիատարածքներում գոյություն ունեցող վիդեոկոնտենտին: Նրանք կարող են հանդես գալ նաև հեղինակային նախագծերով՝ ոլորտում նոր ասելիք և ոճ ներկայացնելու արդարացի հավակնություններով:

6. Ресурсы и формы для поддержки обучения
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործող ինովացիոն մեդիակենտրոնը (հեռուստաստուդիա, ռադիոստուդիա, մոնտաժի սրահ, սմարթ գրատախտակներով և անհրաժեշտ այլ տեխնիկայով հագեցած լսարաններ), տեսական և գործնական դասաժամերի հավասարակշռությունը և պարապմունքների անցկացման մեթոդաբանական ինքնատիպ եղանակները կօգնեն ուսումնառությունը կազմակերպել ակադեմիական և պրակտիկ միջավայրերի համադրությամբ: 2023/24 ուսումնական տարվանից ֆակուլտետում կսկսի գործել նաև փորձարարական հեռուստաընկերությունը, ինչը կնպաստի, որ ուսանողները, լսարանային աշխատանքներին զուգահեռ, արդեն համալսարանում ամբողջությամբ ներգրավվեն պրակտիկ աշխատանքներում՝ անմիջական մասնակցություն ունենալով տեսալսողական արտադրանք թողարկելու նախարտադրական, արտադրական և հետարտադրական գործընթացներին: Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը կուժգնացնի կրթական ծրագրի գործնական ուղղվածությունը՝ թույլ տալով որոշ դասեր, նաև հավելյալ պարապմունքներ, կազմակերպել խմբագրություններում և տաղավարներում՝ խրախուսելով արտալսարանային միջավայրում պրակտիկ կրթությունն ու ինքնակրթությանը: Ծրագրին կմիանան նաև այլ հեռուստաընկերություններում և առցանց լրատվամիջոցներում որակյալ տեսալսողական արտադրանք թողարկող փորձառու մասնագետներ:
«Հեռուստալրագրություն» կրթական ծրագրի նպատակների հաջող իրականացման, ստեղծագործական արդյունավետության հասնելու համար դասերը կանցկացվեն համագործակցային ակտիվ ուսուցման մեթոդների կիրառմամբ ուսումնառության բոլոր փուլերում: Սովորողները դասավանդողների հետ միասին կստեղծեն, կմշակեն, կպահպանեն և կամրապնդեն գիտելիքն ու հմտությունը: Նրանք ակտիվորեն կներգրավվեն դասապրոցեսում՝ փորձելով արդյունավետորեն դրսևորել իրենց ողջ ներուժը: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի նոր ու հին տեղեկատվությունը համադրելու, նախկին սխալ և/կամ թերի դատողություններն ուղղելու, մտքերն ու տեսակետները վերանայելու և այլն: Ուսուցանվող նյութերի բովանդակությունը կկառուցվի այնպես, որ մշտապես արթուն պահի սովորողին՝
- ինտերակտիվ դասաժամեր (այնպիսի մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են՝ «շրջված լսարանը», մտագրոհը, քեյս սթադին, think-pair-share-ը (մտածել-քննարկել զույգով-կիսել), one-minute paper-ը (մեկրոպեանոց գրառում) և այլն),
- դասախոսությունների երկխոսական ձևաչափեր,
- թեստային առաջադրանքներ,
- սեմինարեր,
- սիմուլյացիոն մեթոդով սխալները վերլուծելու հնարավորություն,
- կրթական կոնտենտի վիզուալացում,
- խաղայնացում:
Համագործակցային ակտիվ ուսուցմանն առավել արդյունավետ ու գրավիչ ընթացք տալու նպատակով դասընթացների որոշ հատվածներ կներկայացվեն թվային գործիքներով (kahoot.com, polleverywhere.com, sli.do, quizizz.com, jamboard.google.com և այլն), որոնք կօգնեն տարբեր թեմաներ ամփոփելիս, բարդ և դժվարընկալելի հարցերը վերանայելիս, նաև դասի համար գրագետ ու գրավիչ սկիզբ և ավարտ գծագրելիս՝ ձևավորելով կայուն հմտություն և կարողություններ: Ծրագրում ներառված դասընթացների թեմատիկ բաժինները և դրանք յուրացնելու եղանակները նպատակաուղղված են նաև առաջադրանքը գրագետ ձևակերպելու, դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հմտություններ և կազմակերպչական կարողություններ ձեռք բերելուն:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ խթանելու է ձախողելու և նորից փորձելու քաջությունը, ճկունությունը, հետաքրքրասիրությունն ու նախաձեռնողականությունը: Միաժամանակ, կրթության կազմակերպման ավանդական ձևերի կողքին գործող նորարարական մեթոդներն ու եղանակները նպաստելու են ձևավորող գնահատականի մշակմանը, ինչն առաջնահերթություն է ակադեմիական միջավայրում: Գնահատման նոր կարգն իր հերթին մեծապես կնպաստի վերոհիշյալ գործընթացներն առավել համակարգված կազմակերպելուն:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Աշխատաշուկային նախապատրաստում, ակտիվ և ստեղծագործ քաղաքացու կերպարի ձևավորում, առաջադեմ (առաջանցիկ) և խորը գիտելիքների բազայի ստեղծում և պահպանում, անձնային աճի հնարավորություններ. բարձրագույն կրթության այս հիմնարար նպատակներն ընկած են «Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագրի հիմքում:
Կրթական ծրագիը մշակելիս օգտագործվել են ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակը, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը: Ծրագիրն առաջնորդվում է ԵՊՀ ռազմավարական ծրագրով սահմանված հիմնարար արժեքներով, կրթության կազմակերպման գործողություններով, ուսանողների գնահատման նորացված մեթոդաբանությամբ, կրթական կարիքների և աշխատաշուկայի պահանջարկի շարունակական գնահատմամբ՝ կրթական միջավայրի և ծրագրերի բարելավման նպատակով:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի ծրագիրն իր մեջ կրում է դուալ և աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերին հատուկ բաղադրիչներ, ինչը բխում է «Երևանի պետական համալսարանի 2021-2026թթ. զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսված աշխատանքի վրա հիմնված մրցունակ կրթական ծրագրերի հայեցակարգ մշակելու և ներդնելու գործողություններից:
Ծրագրի կրթական բաղադրիչները, դասընթացների կազմակերպման ձևերը, դասաժամերի անցկացման ներքին դինամիկան մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: Դիտարկվել են աշխարհի բուհերի ակադեմիական ամենաազդեցիկ և հեղինակավոր վարկանիշային ցանկերից երեքը՝ Աշխարհի բուհերի QS վարկանիշային ցանկը (QS World University Rankings), Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկը (The Academic Ranking of World Universities) կամ Շանհայան վարկանիշային ցանկը (Shanghai Ranking) և Աշխարհի համալսարանների THE վարկանիշային ցանկը (Times Higher Education (THE) World University Rankings), նաև մշտադիտարկման են ենթարկվել մեդիային, հաղորդակցությանը և լրագրությանը վերաբերող կրթական ծրագրեր իրականացնող առաջատար մի շարք համալսարանների ծրագրեր, դասընթացներ և մեթոդաբանություն:

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· թե՛ տեսական, թե՛ գործնական դասաժամերին ակտիվ ուսուցման մեթոդների և կրթական նորագույն տեխնոլոգիաների կիրառման հմտություն,
· ուսանողների փոքր և մեծ խմբերի հետ աշխատանքը համակարգելու և ստեղծագործական ակտիվ և դինամիկ միջավայր ստեղծելու կարողություն,
· ինտերակտիվ դասաժամեր կազմակերպելու և թիմային առաջադրանքները համակարգելու և կառավարելու կարողություն,
· լսարանային և արտալսարանային պարապմունքները հավասարակշռելու և համակարգելու կարողություն,
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն:
Հետազոտական
· գիտական աղբյուրների հետ աշխատելու, տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· մեդիայի բնագավառում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու փորձառություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· տեղեկատվության որոնման, դասակարգման, մշակման և ներկայացման հմտություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան):
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային հմտություններ (MS Office), ինչպես նաև Adobe Audition, Adobe Premiere և/կամ ձայնագրության և մոնտաժի այլ պրոֆեսիոնալ ծրագրերի իմացություն,
· աուդիո և վիդեոխմբագրման հավելվածներից օգտվելու կարողություն,
· պրոֆեսիոնալ սարքավորումներով և մոբայլ գործիքներով ձայնագրություն և տեսանկարահանումներ կատարելու հմտություն,
· գրաֆիկական դիզայնի ծրագրերով (Canva, Crello) աշխատելու հմտություն,
· տեղեկատվության հետ աշխատելու առցանց գործիքների կիրառություն,
· լսարանում թվային գործիքների կիրառման հմտություն (polleverywhere.com, sli.do, quizzizz.com, wordwall.net, kahoot.com, mentimeter.com և այլն):
Այլ կարողություններ
· տեսանյութը որպես դասավանդման գործիք կիրառելու հմտություն,
· տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն՝ լսարանում և լսարանից դուրս առաջացած խնդիրները լուծելու համար,
կրթության կարիքների գնահատման և կրթության շարունակականությանն ուղղված ռեսուրսների կառավարման և օգտագործման կարողություն
1. Մասնագիտական կարողություններ
· զանգվածային լրատվամիջոցներում նոր և ավանդական պրակտիկաների ու տեխնոլոգիաների իմացություն,
· հեռարձակման ցանցի կազմակերպման առաջադեմ մեթոդների և ձևաչափերի իմացություն,
· հեռուստաոլորտի լավագույն պրակտիկաները նոր մեդիամիջավայրում կիրառելու հմտություն,
· փաստերի որոնման, ստուգման և դասակարգման ավանդական և նոր գործիքների իմացություն և կիրառման հմտություն,
· խոսքի և մամուլի ազատության սկզբունքների ու օրենքների, լրագրողական էթիկայի և ինքնակարգավորման մեխանիզմների իմացություն,
· զրուցակիցների ցանցի ձևավորման, գրագետ հարցաշարերի մշակման, փաստահեն և հետազոտահեն հարցազրույցների/զրույցների անցկացման կարողություն,
· տեսալսողական պատմասության ժամանակակից ոճերի և տեխնիկաների իմացություն և կիրառման վարպետություն,
· տարբեր թվային հարթակներում լրագրողական պատմություններ ստեղծելու, խմբագրելու և տարածելու գործիքների իմացություն,
· մոբայլ լրագրության գործիքակազմի իմացություն և կիրառման հմտություն,
· սցենարներ գրելու, խմբագրելու և աշխատանքի տարբեր փուլերում այն կառավարելի դարձնելու հմտություն,
· ավանդական և առցանց վիդեոարտադրական գործընթացին սկզբից մինչև վերջ հանձնառու լինելու կարողություններ,
· ուղիղ եթերում աշխատելու վարպետություն,
· խմբագրական և/կամ պրոդյուսերական աշխատանքներ կատարելու փորձառություն,
· թիմային աշխատանքը համակագրելու, ռեսուրսներն ու ժամանակը ճիշտ ու գրագետ կառավարելու և ստեղծագործական արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր մշակելու կարողություն,
· մասնագիտական խնդիրների դասակարգման, ձևակերպման և իրագործման ռազմավարություն մշակելու հմտություն,
· թիրախային լսարանի հետաքրքրությունների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և ազդեցիկ ձևաչափեր մշակելու կարողություն,
· սոցիալական ցանցերում լրատվամիջոցի առաջմղմանն ու ճանաչելիությանն ուղղված ռազմավարական քայլերի մշակման և իրագործման հմտություններ,
· ոչ ստանդարտ մտածելու, ֆորսմաժորային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
· հեռուստաոլորտի ներկա իրողությունները գնահատելու և զարգացման միտումները վերլուծելու կարողություն,
· հեռուստատեսությանը և առցանց մեդիահարթակներին վերաբերող տեսական հիմնահարցերը վեր հանելու և վերլուծելու հմտություն։
1. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական կամ բանասիրական ոլորտում,
· տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների, համաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ կամ վարպետության դասեր իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
· մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների։
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կրթության, հեռուստատեսության, առցանց մեդիայի կամ հարակից ոլորտներում՝ հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մանկավարժություն և այլն:

9. Подробнее о программе
Ծրագիրը կներառի նաև, այսպես կոչված, հատուկ դասընթաց՝ պրակտիկ նյուզռումի ձևաչափով. «Երևանյան նյուզռում» դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հեռուստատեսային նյուզռումի աշխատանքներին՝ հնարավորություն տալով՝
· ձեռք բերել տեսալսողական նյութի պատրաստման և մատուցման հիմնարար հմտություններ և գործնականում կիրառել դրանք,
· ծանոթանալ թողարկման կազմակերպման և հեռարձակման թեմատիկ-կառուցվածքային սկզբունքներին ու յուրահատկություններին,
· զարգացնել թիմում աշխատելու անհրաժեշտ որակներ:
Նախատեսվում է փորձարարական մոտեցում ներդնել 2 կամ 3 դասընթացի շրջանակում. երկու դասավանդողների միաժամանակյա ներկայությամբ դասապրոցեսի իրականացում (եթե ոչ ամբողջ կիսամյակի, ապա գոնե դասերի ¼-ի դեպքում):