![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-10/nkar2809.jpg?itok=jcEyfgi3)
Ս․թ․ սեպտեմբերի 27-28-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնում ֆակուլտետի դասախոսների և մագիստրատուրայի ուսանողների համար սեմինար-քննարկումներ են անցկացրել Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի միջմշակութային հոգեբանության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Մագդալենա Ժեմոյտել-Պիոտրովսկայան և առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Յարոսլավ Պիոտրովսկին։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-10/28092.jpg?itok=lzKHtul1)
Առաջին հանդիպումը նվիրված էր բարձր ազդեցության գործակցով ամսագրերում գիտական աշխատանքների հրապարակմանը և հետազոտություններում բաց գիտության քաղաքականության պրակտիկաների կիրառմանը։
Երկրորդ հանդիպման ժամանակ հրավիրյալ մասնագետները զեկուցումներ են ներկայացրել «Նարցիսիզմի ուսումնասիրության «շրջանաձև մոդել» և ինչ կարող եք դրանից սովորել», «Կրոնականությունը և ոգեկանությունը որպես սոցիալական հոգեբանության ուսումնասիրության առարկա» թեմաներով։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-10/nkar2709.jpg?itok=p2376Jys)
Հանդիպումներն անցկացվել են ակտիվ քննարկումներով: Ներկաները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ուրվագծվել են այսօրինակ միջոցառումների կազմակերպման հեռանկարները։