Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի հրավերով Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել է «Սոցիալական շփումների ուսումնասիրությունը թվային դարաշրջանում» թեմայով հանդիպում Բիլեֆելդի համալսարանի աշխատակից (PhD) Օլյա Հակոբյանի հետ։ Զեկուցման ընթացքում գիտությունների թեկնածու Օլյա Հակոբյանը ներկայացրել է, թե ինչպես կարելի է չափելի դարձնել սոցիալական շփումները՝ օգտագործելով թվային տիրույթում հավաքվող տվյալներ։ Ներկայացվել են գիտական կոնտեքստը և Dona հարթակը։ Վերջինս գործիք է, որի շնորհիվ մարդիկ կարող են անանուն, ապանույնականացված տվյալներ նվիրաբերել գիտությանը Facebook, Instagram, WhatsApp հարթակներից։ Գործիքի ցուցադրությունից հետո ներկայացվել են դրանով կատարվող հետազոտություններ՝ սկսած թվային տիրույթում հաղորդակցության վարքի ինքնաճանաչումից մինչև տրավմայի ու պատերազմի թվային հետք։
Նախատեսվում է մեկ այլ հանդիպում ևս, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալու հարթակին՝ օգտագործելով թեստային կամ սեփական տվյալներ։