Тип:
Бакалавр
Профессия:
022301.01.6 - Փիլիսոփայություն
Специализация:
022301.01.6 - Փիլիսոփայություն
Присвоенная квалификация:
Փիլիսոփայության բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգի:
Ընդունելության քննությունները՝ հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր)։

2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է պատրաստել փիլիսոփայության, տրամաբանության և բարոյագիտության մասնագետներ, որոնք կաշխատեն կրթության, գիտության և քաղաքացիական հասարակության կառույցներում որպես դասավանդողներ, վերլուծաբաններ, խորհրդատուներ, ինչպես նաև կկարողանան շարունակել կրթությունը և մասնագիտանալ փիլիսոփայության, տրամաբանության ու բարոյագիտության բնագավառներում։
3. Образовательные результаты программы
- Ներկայացնել փիլիսոփայության առարկայական տիրույթը, հիմնական հասկացություններն ու գործառույթները:
- Նկարագրել փիլիսոփայական գիտելիքի կիրառման ոլորտները։
- Մեկնաբանել փիլիսոփայական տարբեր ուղղություները, փիլիսոփայության արդի հիմնախնդիրներն ու հայեցակարգերը։
- Ներկայացնել հասարակական համակարգի կառուցվածը և զարգացման հիմնական օրինաչափությունները։
- Բացատրել համաշխարհային և հայ փիլիսոփայական մտքի զարգացման հիմնական փուլերը։
- Բացատրել գիտության զարգացման սոցիոմշակութային հետևանքները։
- Պարզաբանել մտածողության տրամաբանական կանոնավորության հիմնարար և մասնավոր սկզբունքները։
- Բացատրել ճանաչողության գործընթացի հիմնական փուլերն ու եղանակները։
- Պարզաբանել ազգային ինքնության և հասարակական հարաբերությունների հիմքում ընկած առանցքային սկզբունքներն ու արժեքները։
- Վերլուծել փիլիսոփայական հիմնահարցերն ու հասկացությունները, դրանց առանձնահատկությունները և գործնական տեսանկյունները: Վերլուծել փիլիսոփայական հիմնահարցերն ու հասկացությունները, դրանց առանձնահատկությունները և գործնական տեսանկյունները:
- Տարբերակել երևույթների օրինաչափ կապերը պատահականություններից և կատարել փիլիսոփայական ընդհանրացումներ։
- Կիրառել փիլիսոփայական գիտելիքներն ու մեթոդները ընդհանուր ճանաչողական և մասնավոր գիտական հիմնախնդիրների ուսումնասիրության ընթացքում: Կիրառել փիլիսոփայական գիտելիքներն ու մեթոդները ընդհանուր ճանաչողական և մասնավոր գիտական հիմնախնդիրների ուսումնասիրության ընթացքում:
- Կատարել փաստերի ընդհանրացման և փիլիսոփայական դրույթների մասնավորեցման վերլուծական-տրամաբանական գործողություններ:
- Վարել գործնական քննարկումներ և բանավեճեր՝ դրսևորելով տրամաբանության, ճարտասանության և փաստարկման պատշաճ կուլտուրա:
- Դրսևորել քննադատական և ստեղծարար մտածողություն՝ մասնագիտական խնդիրները և ընթացիկ իրադարձությունները վերլուծելիս։
- Մատչելի ներկայացնել և մեկնաբանել փիլիսոփայության ոլորտին առնչվող տեղեկությունները, փաստարկները, գաղափարները։
- Կիրառել փիլիսոփայական գիտելիքները սեփական դիրքորոշումները հիմնավորելու համար:
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից փիլիսոփայական մտքի արդի զարգացումներին ծանոթանալու համար։
- Վարել բանավեճեր՝ պահպանելով կանոնավոր մտածողության և մասնագիտական էթիկայի նորմերը։
- Օգտագործել փիլիսոփայական հիմնախնդիրների վերաբերյալ օտարալեզու աղբյուրներ և գրականություն։
- Ցուցաբերել սեփական դիրքորոշումներն ու տեսակետերը հստակ շարադրելու և հիմնավորված ներկայացնելու պատշաճ հմտություններ։
- Դրսևորել մասնագիտական գիտելիքների և որակների շարունակական զարգացման անհրաժեշտ կարողություններ:
4. Способ оценки
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգը, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. Առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Возможности будущей карьеры выпускников
«Փիլիսոփայություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գիտահետազոտական, կրթամանկավարժական, լրատվական և գրահրատարակչական ոլորտներում գործող հիմնարկներում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական ինստիտուտներ
.կրտսեր գիտաշխատող։
Կրթական-մանկավարժական հաստատություններ
.հասարակագիտության ուսուցիչ։
Զանգվածային լրատվամիջոցներ
.հեռուստատեսության խմբագիր,
.հանրային կապերի խորհրդատու,
.գովազդային գործակալ,
.լրագրող-հրապարակախոս:
Հրատարակչական
.խմբագիր
.սրբագրիչ
.գործավար
Հնարավոր աշխատավայրերն են.
·ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը,
·ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտը,
·տարբեր բուհեր և միջնակարգ մասնագիտական հաստատություններ,
· ավագ և հիմնական դպրոցներ,
·հրատարակչություններ և խմբագրություններ, օրինակ՝ «Տիգրան Մեծ», «Անտարես» և այլն,
·կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, օրինակ՝ «Փրոջեքթ հարմոնի» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, «Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղ» («IRI Armenian Branch») և այլն,
·համայնքային և հանրապետական հասարակական կազմակերպություններ, օրինակ՝ «Հայոց փիլիսոփայական ակադեմիա» հկ, «Արհմիությունների հանրապետական կոնֆեդերացիա» հկ, «Մանթաշյանց» գործարարների միություն, «Էթիկայի դպրոց» հկ և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում, հետագայում՝ ասպիրան-տուրայում։

6. Ресурсы и формы для поддержки обучения
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ դասախոսների անձնական միջոցներով և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ձեռքբերված ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն)։
Ֆակուլտետի դասախոսական անձնակազմը կիրառում է դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ՝ բանավեճեր, փոքր խմբերով աշխատանքներ, հետազոտական առաջադրանքներ, այցեր թանգարաններ, որոնք նպաստում են ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը։
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են նաև հետևյալ օժանդակ ռեսուրսները.
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
·ԵՊՀ գրադարան, ֆակուլտետի ընթերցասրահ,
·էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Տվյալ կրթական ծրագրի մշակման հիմքում ընկած են
·Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը (ՀՀ կառավարության N 714-Ն որոշում, 07.07.16.),
·«Փիլիսոփայություն» ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերը (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 2197/ Ա-2 հրաման, 29.11.22.),
·բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական շրջանակը («Դուբլինյան նկարագրիչները»),
ինչպես նաև մի շարք միջազգային ծրագրային կողմնորոշիչներ, մասնավորաբար՝ Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և Արիզոնայի համալսարանի փիլիսոփայության կրթական ծրագրերը:

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման և հոգեբանամանկավարժական
· Ուսանողակենտրոն մեթոդաբանության իմացություն և դասընթացների մշակման և իրականացման գործընթացում դրա կիրառման կարողություն,
· դասավանդման և ուսումնառության ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· ուսանողին աջակցելու, մոտիվացնելու և նրա անձնային ուժեղ կողմերի զարգացմանն աջակցելու կարողություն,
Հետազոտական
· հետազոտության մեթոդաբանության իմացություն,
· տարաբնույթ գիտական աղբյուրների (այդ թվում՝ համացանցային)հետ աշխատելու, տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու և կառավարելու հմտություն,
· հռետորիկայի տարրական հմտություններ,
· միջանձնային հաղորդակցման հմտություններ,
· օտար լեզվի իմացություն,
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· ժամանակի կառավարման կարողություն,
· կոնֆլիկտների հաղթահարման և համագործակցելու կարողություններ
2. Մասնագիտական գիտելիքներ և կարողություններ
· Փիլիսոփայության հիմնական մեթոդաբանական սկզբունքների, հիմնարար և արդի տեսությունների, հայեցակարգերի և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
· փիլիսոփայության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
· մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների (հետազոտական և գործնական) իմացություն և պարտադիր պահպանում:
·
3. Ընդհանուր պահանջներ
Մասնագիտական պահանջներ
· գիտական աստիճան և/կամ մագիստրոսի կոչում փիլիսոփայության կամ դասավանդվող առարկայի ոլորտում
· վերջին 5 տարում առնվազն 1 գիտական և/կամ մեթոդական հրատարակության առկայություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ:
Այլ պահանջներ
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Подробнее о программе
-----