ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 9-10 կանցկացվի «Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։ 2025 թվականի գիտաժողովն ունի «Հետխորհրդային փոխակերպումներ. աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն և զարգացում» խորագիրը։
Սույն գիտաժողովի նպատակն է համախմբել հետխորհրդային ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած գիտնականներին: Այն ծառայելու է որպես ակադեմիական քննարկումների և հանդիպման կետ գիտնականների համար՝ ներկայացնելու իրենց ընթացիկ հետազոտությունները, բացահայտելու ընդհանուր ակադեմիական հետաքրքրությունները և քննարկելու հնարավոր համատեղ հետազոտական նախագծերի գաղափարները:
Հայտադիմումներն ընդունվում են միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բոլոր բնագավառներից։ Զեկուցումները կարող են կապված լինել, սակայն չեն սահմանափակվում հետևյալ թեմաներով՝
Ազգայնականությունը և ազգակերտման գործընթացները հետխորհրդային տարածքում
Ռեգիոնալիզմը և տարածաշրջանային կառավարումը հետխորհրդային տարածքում
Տարածաշրջանային հակամարտություններ
Միգրացիան և քաղաքական ժողովրդագրությունը հետխորհրդային երկրներում
Հետխորհրդային երկրների արտաքին քաղաքականությունը
Տարածաշրջանային ուժերի համագործակցություն և մրցակցություն
Անցումային փուլում գտնվող քաղաքական համակարգերը
Կառավարում և պետական կառավարում
Կիբեռանվտանգություն և հիբրիդային պատերազմ
Փափուկ ուժ և մշակութային դիվանագիտություն
Հայտադիմումներում պետք է ներկայացված լինեն զեկուցման վերնագիրը, զեկուցողի անունը, էլհասցեն և ամփոփագիրը (մինչև 300 բառ):
Հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել conference.int.rel@ysu.am էլհասցեին՝ .doc, .docx կամ .pdf ձևաչափով։ Հայտադիմումներն ուսումնասիրվելու են հանձնաժողովի կողմից․ հայտատուները պատասխանը ստանալու են էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդունման հայտը ստանալուց հետո մասնակիցները պետք է ուղարկեն իրենց փաստաթղթերը .doc կամ docx կամ .pdf ձևաչափով:
Գիտաժողովի մասնակիցների լավագույն զեկուցումները կարող են տեղ գտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների հանդեսում, որը հրատարակվում է ԵՊՀ հրատարակչության կողմից:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ conference.int.rel@ysu.am էլհասցեի միջոցով։
Կարևոր ժամկետներ
Զեկուցումների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 31, Երևանի ժամանակով (GMT+4)
Հանձնաժողովի որոշման մասին ծանուցումը՝ հունիսի 25
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 1
Գիտաժողովի ծրագրի հրապարակումը՝ սեպտեմբերի 15
Լուսանկարներ և տեսանյութեր նախորդ տարվա գիտաժողովից։
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։