Ս.թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության առաջինկուրսեցիներն այցելեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ։
Այցի ժամանակ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության պատմությանը, ընկերության կայուն զարգացման, արտադրանքի որակի, աշխատանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև բնապահպանական ծրագրերին։ Ուսանողներն ականատես եղան ընկերության արտադրական գործընթացին, մասնակցեցին խաղ-վիկտորինային և տեղեկացան երիտասարդների զարգացման ու կրթության ծրագրի, ինչպես նաև ընկերությունում աշխատանքի հնարավորությունների մասին։ Այցի նախաձեռնողը Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Վարդուհի Գաբրիելյանն էր:
Նշենք, որ ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է 1996 թ․-ից։ Այն «Կոկա-Կոլա» ընկերության արտադրանքի միակ լիազորված շշալցնող կազմակերպությունն է Հայաստանում, որը հայ սպառողներին առաջարկում է ոչ ալկոհոլային խմիչքների անընդհատ աճող տեսականի, այդ թվում՝ հյութեր, օշարակներ, էներգետիկ ըմպելիքներ և թեյեր, ինչպես նաև աշխարհահռչակ «Կոկա-Կոլա», «Սփրայթ» և «Ֆանտա» գազավորված զովացուցիչ ըմպելիքների ապրանքատեսակների արտադրանքը: