Սիրելի´ ուսանողներ,
2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները մեկնարկել են հետևյալ ժամանակացույցով.
ա) առկա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ մեկնարկել են սույն թվականի փետրվարի 7-ին, ավարտը նախատեսվում է հունիսի 4-ին,
բ) հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մարտի 11-ին, ավարտը՝ հունիսի 1-ին,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը ևս մեկնարկել են փետրվարի 7-ին, ավարտը նախատեսվում է ապրիլի 3-ին,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը կմեկնարկեն մարտի 11-ին, ավարտը նախատեսվում է ապրիլի 20-ին:
2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի ստուգարքների ընդունումը կմեկնարկի՝
ա) առկա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ մայիսի 29-ից հունիսի 4-ը,
բ) հեռակա ուսուցման ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա՝ մայիսի 27-ից հունիսի 1-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ապրիլի 1-3-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ապրիլի 18-20-ը:
2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման քննաշրջանները կմեկնարկեն՝
ա) առկա ուսուցում՝ հունիսի 10-28-ը,
բ) հեռակա ուսուցում՝ հունիսի 3-29-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ապրիլի 8-12-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝ ապրիլի 22-27-ը:
2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման պարտքերի մարումը նախատեսվում է՝
ա) 1-ին լուծարքային շրջան՝ հուլիսի 4-10-ը,
բ) 2-րդ լուծարքային շրջան՝ օգոստոսի 23-30-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS և 120 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝
- 1-ին լուծարքային շրջան՝ ապրիլի 15-19-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ապրիլի 22-26-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրս՝
- 1-ին լուծարքային շրջան՝ ապրիլի 29-ից մայիսի 4-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ մայիսի 6-11-ը:
Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը նախատեսվում է 2024 թ. մայիսի 2-30-ը, իսկ մանկավարժի լրացուցիչ կրթաբլոկի շրջանավարտներինը՝ մինչև հունիսի 7-ը:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը (այդ թվում՝ մանկավարժի լրացուցիչ կրթաբլոկի շրջանավարտներինը) նախատեսվում է 2024 թ. հունիսի 3-22-ը: