Ս.թ. փետրվարի 26-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար կազմակերպվեց վարպետության դաս՝ «Արհեստական բանականությունը վաճառքներում» թեմայով:
Վարպետության դասի շրջանակում մագիստրանտները ծանոթացան արհեստական բանականության միջոցով վաճառքի խթանման մարքեթինգային միջոցառումներին։
Բանախոսը «Հայկական սիմֆոնիկ նվագախումբ հիմնադրամ»-ի հաղորդակցության գծով ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Հայկանուշ Այվազյանն էր, որը մագիստրանտներին ներկայացրեց «Amazon», «EBay» ընկերությունների՝ արհեստական բանականության միջոցով գեներացվող վաճառքների ծրագրերին։
Տնտեսական գործունեության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ վարպետության դասերի կազմակերպումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում պարբերական բնույթ է կրում, որի նպատակը, ակադեմիական գիտելիքից զատ, ուսանողներին պրակտիկ հմտություններ փոխանցելն է: