Ս.թ. մարտի 25-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար «Գովազդային գաղափարի ստեղծում» թեմայով վարպետության դաս անցկացրեց «EasyPay» ընկերության մարքեթինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը:
Վարպետության դասի շրջանակում մագիստրանտները հնարավորություն ունեցան ծանոթանալու գովազդի ստեղծման մասնագիտական առանձնահատկություններին, տրամաբանությանը և գովազդային արշավի արդյունավետության գնահատման մեթոդներին:
Հանդիպումն ամփոփվեց գովազդային մի քանի նախագծերի ինտերակտիվ քննարկմամբ, կարծիքների փոխանակմամբ և հարցուպատասխանով: