Ս․թ. ապրիլի 26-ին և 29-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Ֆինանսներ 2» դասընթացի շրջանակում այցելեցին «Ցե-Կվադրատ Ամպեգա» ներդրումային ընկերություն:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ընկերության կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերին և գործունեությանը: Բանախոսներն ընկերության ֆինանսական խորհրդատուներն էին, որոնք ուսանողներին ներկայացրին ընկերության ներդրումային ռազմավարությունը, ներդրումային պորտֆելի ձևավորման և կառավարման առանձնահատկությունները:
Ուսանողներին ուղեկցեց Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Լ. Կարապետյանը։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (Վիեննա, Ավստրիա) և գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» (Քյոլն, Գերմանիա) ընկերության համատեղ ձեռնարկությունն է՝ հիմնադրված 2013 թ.:
Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկելու Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագիրը։