ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների համար կազմակերպվեց «Ինչպե՞ս գտնել մարքեթինգի բաց կետերը և աշխատել դրանց հետ» թեմայով վարպետության դաս:
Վարպետության դասի բանախոսն էր Մարքեթինգի և ինովացիաների բիզնես դպրոցի (BSMI) հիմնադիր Աննա Մարի Սարգսյանը։ Հանդիպման նպատակներն էին մագիստրանտների շրջանում մարքեթինգի տարբեր փուլերում խնդիրների բացահայտումը և մարքեթինգային համապատասխան ռազմավարության մշակումը։
Աննա Մարի Սարգսյանը մի շարք նախագծերի օրինակներով ներկայացրեց խնդիրները և BSMI-ի կողմից դրանց նախանշված լուծումները։ «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեցան ինտերակտիվ քննարկման ձևաչափով ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Վարպետության դասի ավարտին մագիստրանտները ստացան մասնակցության հավաստագրեր։