Տեղի ունեցավ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2023-2024 ուստարվա 10 շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման մեկնարկին կայացավ նաև պետություն-բուհ-մասնավոր հատված փոխգործակցության հենքով համանման կրթական նախաձեռնությունների կարևորությանը նվիրված պանելային քննարկում՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանի, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող և այս ծրագրով ԱՄՆ Սան Խոսեի համալսարան մեկնած Ալբերտ Մակարյանի մասնակցությամբ: Պանելային քննարկումը վարեց ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը:
Հաջորդիվ իրենց հետազոտական աշխատանքների ներկայացմամբ հանդես եկան «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի որոշ ուսանողներ։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հիմնվել է 2017 թվականից՝ ԵՊՀ-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC), Հայաստանում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Հավելենք, որ շարունակվում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2024-2025թթ․ ընդունելությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: