Ս.թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Ֆինանսներ 1» առարկայի շրջանակում դասախոս Մ. Փանոսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ արժեթղթերի շուկա:
Հանդիպման ընթացքում բանախոսներն ուսանողներին ներկայացրին ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի դերն ու նշանակությունը, դրա գործառույթները, կուտակային կենսաթոշակային համակարգն ու դրա կարևորությունը, ՀՀ ֆոնդային բորսայի գործառույթները, Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող գործիքները, արժեթղթերի ցուցարկման գործընթացն ու այլ հետաքրքիր թեմաներ:
Հանդիպման ավարտին ուսանողների և բանախոսների միջև տեղի ունեցավ ինտերակտիվ հարցուպատասխան: