Ծրագրի ընդունելության չափանիշները և պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա առնվազն ՀՀ եռաստիճան միջնակարգ ընդհանուր կամ դրան համարժեք այլ կրթություն:
Ընդունելությունը կատարվում է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և ՀՀ Կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն: ՀՀ Կառավարության՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1521-Ն որոշման համաձայն՝ ծրագրի դիմորդները ընդունելության համար պետք է հանձնեն հետևյալ միասնական քննությունները՝
- մաթեմատիկա (գրավոր),
- հայոց լեզու և գրականություն (գրավոր) կամ օտար լեզու (գրավոր)։
Բակալավրիատի առկա ընդունելություն
ԵՊՀ կայքէջի «Ընդունելություն» բաժնում Դուք կգտնեք ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկություններ, կծանոթանաք ընդունելության կարգին, առկա մասնագիտություններին, տեղերի քանակին և վարձաչափերին, դիմորդների հայտերի շարժին, նախորդ տարիների անցողիկ շեմերին և կատարված փոփոխություններին։
Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (+374 60) 710 777 հեռախոսահամարին կամ գրելով dimord@ysu.am էլհասցեին։
Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար ստորև նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։
1-ին և 2-րդ փուլերով ընդունելության մասին
Բակալավրիատի ընդունելության 1-ին փուլով (ընդունելության կարգի 15-րդ կետ) դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10 ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն):
2-րդ փուլով (ընդունելության կարգի 16-րդ կետ)՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ (հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն)։
Լրացուցիչ փուլ (թափուր)
Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են ս.թ. հուլիսի 18-ին։ Հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին (ընդունելության կարգի 17-րդ կետ)։ Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին մասնակցելու համար մեկ կամ ավելի բուհերի մինչև 6 մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով՝ ս.թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ (հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն)։
Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։
Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 30-ին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնի «Բակալավրիատ»-ի «Առկա ուսուցում» ենթաբաժնում հուլիսի 18-ին կտեղադրվեն ԵՊՀ առկա ուսուցման հիմնական փուլի ընդունելության, իսկ հուլիսի 30-ին՝ լրացուցիչ փուլի ընդունելության արդյունքները:
Առկա ուսուցմամբ ընդունված դիմորդները, առկա ուսուցման ընդունելության կարգի 89-րդ կետի համաձայն, պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ գնահատականների վերաբերյալ ԳԹԿ-ի տված վկայագիրը, պետք է դասերը սկսելուց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն համապատասխան ուսումնական ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գրասենյակ (դեկանատ):
Առկա ուսուցման դասերը սկսվում են սեպտեմբերի 1-ից:
Առկա ուսուցմամբ ընդունված և ազգային բանակ զորակոչված դիմորդների ընտանիքի անդամներից մեկը ս.թ. սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է համապատասխան ուսումնական ստորաբաժանման գրասենյակ (դեկանատ) ներկայացնի պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ազգային բանակ զորակոչվելու մասին հավաստող փաստաթուղթը, ինչից հետո կձևակերպվի տարկետում: Հակառակ դեպքում՝ դիմորդը կկորցնի իր տեղը:
Պահանջվող փաստաթղթեր
- Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
- լուսանկար (3x4 չափսի)՝ 1 հատ,
- անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
- գնահատականների վերաբերյալ ԳԹԿ կողմից տրված վկայագիր (բնօրինակը),
- զինվորական գրքույկ (բնօրինակը) (առկայության դեպքում),
- արտոնություններից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր։
2024-2025 ուստարվա ընդունող հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը
ԵՊՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10 ներառյալ՝ ժամը 10:00-ից 17:00-ն,
մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ից 16։00-ն,
մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ից 18։00-ն։
Ոչ աշխատանքային օրեր` ապրիլի 20, 21, 24, 27, 28, մայիսի 1, 4, 5։
Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն։
հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ից 16։00-ն,
Ոչ աշխատանքային օր` հունիսի 29։
Հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ հանձնաժողովն աշխատում է ժամը 10:00-ից 17:00-ն,
հուլիսի 26-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ն։
Ոչ աշխատանքային օր` հուլիսի 21։
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ ժամը 13:00 – 14:00