Ծրագրի դասընթացների մասին
Դասախոսին ներկայացվող պահանջներ
1․ Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
- Դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
- դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
- Գիտական տարաբնույթ աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
- հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
- հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
- Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
- հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
- օտար լեզվի իմացություն։
ՏՀՏ կիրառություն
- Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power Point, Moodle) հմտություններ,
Այլ կարողություններ
- Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
- ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2․ Մասնագիտական կարողություններ
- Օրենսդրությանը տիրապետելու,
- իրավունքի տեսության դրույթները մեկնաբանելու,
- ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու,
- ՀՀ Սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանելու,
- օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու:
3․ Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
- Գիտական աստիճան և (կամ) կոչում իրավագիտության ոլորտում կամ տվյալ մասնագիտությամբ արտերկրում ստացած որակավորման աստիճան,
- վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և (կամ) մեթոդական հրատարակությունների առկայություն,
- վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և (կամ) աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
- Մասնագիտական դասընթացների դասավանդման և (կամ) վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
- վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և (կամ) մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների։
Պրակտիկ աշխատանքի փորձ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու և այլն։
Այլ պահանջներ
- Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
- ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։