Тип:
Бакалавр
Профессия:
053101.04.6 - Քիմիա
Специализация:
053101.04.6 - Սննդի անվտանգություն
Присвоенная квалификация:
Քիմիայի բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը կատարվում է ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգի»:
Ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ՝ «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից:

2. Цели (назначение)
Պատրաստել սննդի անվտանգության մասնագետներ՝ զինված տեսական, գործնական և մեթոդաբանական ժամանակակից մոտեցումներին համապատասխանող գիտելիքներով և օժտված տնտեսության ու գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել սննդի անվտանգության և հարակից մասնագիտությունների ոլորտներում գիտելիքների կիրառման տեսական և գործնական հիմունքները:
- Դրսևորել լաբորատորիաններում աշխատելու անվտանգության և բարեվարքության կանոններ:
- Ձևակերպել սննդի անվտանգության բնագավառի հիմնական հասկացությունները և առարկայի/թեմայի սահմանումը:
- Հիմնավորել սննդի արտադրություններում օգտագործվող լվացող, մաքրող և ախտահանող միջոցների ժամանակակից մոտեցումները:
- Ներկայացնել սննդի որակի հսկման, ուսումնասիրման ու վերլուծության արդի մեթոդները:
- Լուսաբանել սննդամթերքի ստանդարտացման, սերտիֆիկացման, հայտարարագրման վերաբերյալ ԵՏՄ-ի կողմից ընդունված կանոնակարգերը:
- Ներկայացնել սննդային հիգիենայի իրավական և կազմակերպչական հիմունքները:
- Մատնանշել հումքի և պատրաստի մթերքի թունավորման սահմանային թույլատրելի քանակական նորմերը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառել տեսական և փորձարարական գիտելիքներն ու հմտությունները արտադրական գործընթացների արդյունավետությունը ապահովելու համար:
- Հավաքել, մշակել, վերլուծել և մեկնաբանել սննդի անվտանգության և հարակից ոլորտների համապատասխան քանակական և որակական տվյալները` հիմնավորված դատողություններ անելու համար:
- Օգտագործել սննդի անվտանգության ոլորտի նորամուծությունները` ինքնազարգանալու և ինքնակրթվելու միջոցով:
- Կիրառել ձեռք բերած գիտելիքները արտադրական և գիտահետազոտական աշխատանքներում, ձևակերպել ու լուծել խնդիրները:
- Կիրառել ռիսկերի վերլուծության մեթոդները հանրային առողջությանը վերաբերող խնդիրների լուծման համար իրականացվող գործընթացներում:
- Կատարել աղտոտիչ նյութերի հետազոտության արդյունքների որակական ու քանակական վերլուծություն:
- Իրականացնել գյուղատնտեսական արտադրության և սննդամթերքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Ձևակերպել տվյալները և եզրահանգումները հաշվետվությունների և հոդվածների ձևով:
- Աշխատել թիմում, պատրաստել զեկուցումներ և հաշվետվություններ, ընդհանրացնել հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին:
- Բացահայտել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
- Բարձրացնել իր մտավոր և ընդհանուր մակարդակը, ընկալել նոր ինֆորմացիա և գիտելիքներ նաև տարբեր գիտությունների բնագավառներում:
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1) եզրափակիչ գնահատումով
2) առանց եզրափակիչ գնահատման
3) առանց ընթացիկ քննությունների գնահատման
4) ստուգարքային
Ուսանողների գիտելիքները և իմացությունը գնահատվում են հետևյալ ձևերով/բաղադրիչներով.
● գրավոր կամ բանավոր ընթացիկ քննություններ
● գրավոր կամ բանավոր ընթացիկ ստուգումներ
● ինքնուրույն աշխատանք
● հետազոտական աշխատանք
● դասընթացին մասնակցության գնահատում
● եզրափակիչ բանավոր քննություններ
● զեկուցումներ
● ռեֆերատներ

5. Возможности будущей карьеры выпускников
ԵՊՀ բակալավրիատի «Սննդի անվտանգության» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել սննդի արտադրության, քիմիայի և անվտանգության հետ առնչվող տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
· փորձագետ,
· ավագ փորձագետ,
· տեխնոլոգ,
· սննդի անվտանգության մասնագետ,
· գիտաշխատող,
· սննդի որակի հսկիչ,
· արտադրության մենեջեր,
· արտադրության կազմակերպիչ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը սննդի անվտանգության ուսումնասիրման գիտահետազոտական ինստիտուտներում և լաբորատորիաներում՝ դառնալով որոշակի ուղղվածության ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Բակալավրիատի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սննդի անվտանգության, քիմիայի և հարակից մասնագիտություններով մագիստրոսական ծրագրերում, ինչպես նաև արտասահմանյան բուհերում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ, այդ թվում նաև՝ անիմացիոն ծրագրեր,
· էլեկտրոնային և տպագիր ռեսուրսներ:
Ուսանողները կարող են օգտվել նաև ամբիոնների փորձառու դասախոսական կազմի հեղինակային ուսումնամեթոդական աշխատանքներից, ուսումնական ձեռնարկներից, թեմատիկ ցուցադրական նյութերից: Ուսանողների տրամադրության տակ են նաև լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով ու կահավորանքով ապահովված ուսումնական և գիտական լաբորատորիաները ԵՊՀ-ում և հանրապետության առաջատար ձեռնարկություններում, որոնք բոլորը ապահովված են նաև համացանցին միացված համակարգիչներով: Ամբիոններում կազմակերպվում են խորհրդատվություններ:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ներկայացվող բակալավրի կրթական ծրագիրը կազմելիս ուսումնասիրվել են Մոսկվայի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և ՌԴ-ի այլ բուհերի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի մի շարք համալսարանների բակալավրիական ծրագրերը: Ուսումնասիրվել են նաև Եվրոպական խոշոր գիտական կենտրոններում՝ Մյունստերի համալսարանում, Կայզերլաութենի համալսարանում (Գերմանիա), Վագենինգենի համալսարանում (Նիդերլանդներ), Կոպենհագենի համալսարանում (Դանիա), իրականացվել "Սննդի անվտանգություն" մասնագիտության բակալավրիական նմանատիպ ծրագրեր: Հիմք ընդունելով վերը նշված ծրագրերի հիմնական դրույթները, կազմվել է սույն բակալավրիական ծրագիրը, որը նախատեսում է պատրաստել խորը գիտելիքներով բարձրորակ մասնագետներ, ովքեր կարող են աշխատել տարբեր գիտական, արտադրական և ուսումնաական կազմակերպություններում:
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Սննդի անվտանգության և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· սննդի անվտանգության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր /գրավոր հաղորդակցվելու ունակություն,
· հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք,
· առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (առնվազն անգլերենի A2 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· հեռաուսուցման համակարգերի տիրապետում,
· հիմնական համակարչային հմտություններ (Word, Excel, Power point),
· ժամանակակից համացանցային շտեմարաններից (ինտերնետ, web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
· մասնագիտացմանը անհրաժեշտ ծրագրային փաթեթների կիրառման հմտություններ։
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն:
· սննդի անվտանգության և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
· սննդի անվտանգության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
· սննդի անվտանգության ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
· հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
· մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
· մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,
· լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու ուսանողներին իրազեկում:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
Մանկավարժական փորձ
· առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:

9. Подробнее о программе
Ներկայացվող ծրագիրը իրականացվում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նյութատեխնիկական բազայի վրա՝ օգտագործելով ՀՀ ԳԱԱ և ՀՀ Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների մի շարք առաջատար ինստիտուտների և ընկերությունների փորձարարական բազաները:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի և նրա հետ համագործակցող ֆակուլտետների, ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտների և արտադրող ֆիրմաների նյութատեխնիկական բազաները հնարավորություն կտան պատրաստելու որակյալ մասնագետներ, որոնք իրենց հիմնարար գիտելիքներով և գործնական պատրաստվածությամբ կբավարարեն այսօրվա պահանջները և կարող են զբաղեցնել կարևոր աշխատատեղեր ՀՀ և միջազգային կազմակերպություններում և փորձագիտական կենտրոններում:
Աշխատաշուկայի ուսումնասիրման համար իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունում սննդի արդյունաբերության ոլորտում կարելի է ակնկալել աշխատատեղերի ավելացում մի շարք մասնագիտությունների գծով (տեխնոլոգ, արտահանող, որակի հսկիչ, անալիտիկ քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, սպեկտրոսկոպիստ և այլն): Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) ՀՀ անդամակցությունը իր ազդեցությունը ունի ոչ միայն Հայաստան ներմուծան, այնպես էլ Հայասատանից արտադրանքի արտահանման ծավալների վրա: Մասնավորապես, ԵՏՄ տնտեսական միության անդամակցության հետ կապված փոփոխությունները հիմնականում ազդեցություն կունենան Հայաստանում գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ճյուղերի վրա: