Пятница, марта 22, 2024
2 ժամ
Ս․թ․ մարտի 22-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 204 լսարանում կանցկացվեն երկու գիտական սեմինարներ։
«Երեքանկյունագծային շեղասիմետրիկ մատրիցների Մուր-Պենրոուզի հակադարձման մասին» գիտական սեմինարի շրջանակում զեկուցում կներկայացնի Թվային անալիզի և մաթեմատիկական անալիզի ամբիոնի ասպիրանտ Ա․ Հ․ Մանուկյանը, իսկ «Ֆիբոնաչիի խորանարդների կողային քրոմատիկ գումարի մասին» սեմինարի շրջանակում՝ Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի ասպիրանտ Հ․ Վ․ Միքայելյանը։