Ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային քննություն «Ֆիզիկա» առարկայից։ Հարցաշարում ընդգրկված են նաև նեղ մասնագիտական հարցեր «Աստղաֆիզիկա» առարկայից:
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԱՇԱՐ
- Աստղաֆիզիկայի հիմնական խնդիրները և բաժինները, աստղաֆիզիկայում ուսումնասիրվող էլեկտրամագնիսական ճառագայթումը, աստղալուսաչափական հասկացություններ (հոսք, լուսավորվածություն, լուսատվություն, պայծառություն)
- Ջերմաստիճանների որոշման մեթոդները
- Արեգակ․ ընդհանուր տեղեկություններ՝ լուսատվությունը, սպեկտրն ու քիմիական բաղադրությունը, արտաքին շերտերի ջերմաստիճանը
- Արեգակի ներքին կառուցվածքը
- Արեգակի ընդհանուր կառուցվածքը (մթնոլորտի շերտերը` լուսոլորտ, գունոլորտ, պսակ), ակտիվ գոյացությունները մթնոլորտում, ակտիվության ցիկլերը
- Ընդհանուր տեղեկություններ աստղերից
- Կրկնակի համակարգեր, աստղերի զանգվածներ
- Աստղերի սպեկտրները և լուսատվություններ
- Աստղերի հիմնական պարամետրերի միջև կախվածությունը
- Աստղերի մթնոլորտները
- Աստղերի զարգացման սկզբնական փուլը
- Գլխավոր հաջորդականության փուլը
- Կարմիր հսկաների էվոլյուցիան
- Աստղերի էվոլյուցիան՝ կապված զանգվածի կորուստի հետ
- Գերնոր աստղեր
- Աստղերի զարգացման վերջին փուլը
- Մեր գալակտիկան
- Գալակտիկաների կառուցվածքը և տեսակները
- Գալակտիկաների հեռավորությունների որոշման մեթոդները