ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն՝ դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ:
- Միջուկի զանգվածի դեֆեկտ և կապի էներգիա, կապի էներգիան միջուկից մեկ նուկլոն հեռացնելու կամ միջուկին միացնելու նկատմամբ: Կայուն և անկայուն միջուկներ, միջուկների կայունության էներգիական պայմանները
Տեսակարար կապի էներգիա, միջուկների զանգվածային թվից տեսակարար կապի էներգիայի կախվածության գրաֆիկական պատկերը և ֆիզիկական մեկնաբանությունը, սինթեզման ռեակցիաների և բաժանման տիրույթների առանձնահատկությունները
Միջուկի կաթիլային մոդել, Վայցզեկերի կիսափորձնական բանաձևը միջուկների կապի էներգիայի (զանգվածների) համար: Միջուկի հատկություններն ամբողջությամբ նկարագրելու համար մոդելի սահմանափակ հնարավորությունները
Միջուկների բնական ռադիոակտիվություն: Ռադիոակտիվ տրոհման վիճակագրական օրենքները: Գաղափար տրոհման հաստատունի, կյանքի միջին տևողության, կիսատրոհման պարբերության մասին: Ակտիվություն, չափման միավորները
Միջուկների a-ռադիոակտիվություն: Տրոհումների ընդհանուր օրինաչափությունները, էներգիական պայմանը, պահպանման օրենքները, a- մասնիկների էներգիական բաշխման տեսքը, տրոհման մեխանիզմը
Միջուկների b–ռադիոակտիվություն: Տրոհումների ընդհանուր օրինաչափությունները, էներգիական պայմանը, պահպանման օրենքները: b-սպեկտրի ընդհանուր տեսքը: b-տրոհման մեկնաբանությումը թույլ փոխազդեցությունների մեծանիզմով
Միջուկային ռեակցիաներ: Պահպանման օրենքները: Էկզոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ և դրանց էներգիական գծապատկերը: Սինթեզման ռեակցիաների օրինակ, գաղափար ջերմամիջուկային ռեակցիաների մասին
Միջուկների ինքնաբերական և հարկադրական բաժանումներ: Բաժանման մեխանիզմը և տարրական տեսությունը: Շղթայական ռեակցիաներ և ատոմային էներգետիկա
Տարրական մասնիկներ և դրանց հատկությունները: Գաղափար բարիոնային և լեպտոնային լիցքերի մասին: Մասնիկներ և հակամասնիկներ, պահպանման օրենքները փոխակերպումների պրոցեսներում (մասնիկների տրոհումներ, ծնում, աննիհիլյացիա)
Լեպտոններ և դրանց փոխազդեցությունները: Հադրոնների քվարկային կառուցվածքը` բարիոններ և մեզոններ: Ներհադրոնային ուժեղ փոխազդեցությունների պոտենցիալի մոտավոր տեսքը, քվարկների ասիմպտոտիկ ազատությունը