«Բարոյագիտություն» մագիստրոսական ծրագիր
Ուսուցման ձևը՝ առկա
Տևողությունը՝ երկու տարի
Ուսման վարձաչափը՝ 500 000 ՀՀ դրամ
Քննության ձևաչափը՝ բանավոր
Շնորհվող որակավորումը՝ Փիլիսոփայության մագիստրոս
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
Հարցաշար
- Աշխարհի գիտական պատկերի ձևավորման սոցիոմշակութային նախադրյալները
- Աշխարհի փիլիսոփայական իմաստավորման առաջին փորձերը
- Աշխարհի պատկերի փիլիսոփայական ըմբռնումը, կառուցվածքն ու գործառույթները
- Աշխարհի դիցաբանական պատկերը
- Աշխարհի կրոնական պատկերը
- Աշխարհի դասական (մեխանիկական) պատկերը
- Աշխարհի հետդասական (քվանտառելյատիվիստական) պատկերը
- Աշխարհի էվոլյուցիոնիստական պատկերը
- Մարդաբանական շրջադարձը Հին հունական փիլիսոփայության մեջ (Սոկրատես, սոփեստներ)
- Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայության հիմնական բնութագրերը
- Գիտելիքի հիմնավորման խնդիրը Նոր ժամանակի փիլիսոփայության մեջ (սենսուալիզմ, էմպիրիզմ, ռացիոնալիզմ)
- Իմացաբանական խնդրակարգը Կանտի փիլիսոփայության մեջ։ Ինքնավար բարոյականության կանտյան տեսությունը
- Հեգելի փիլիսոփայական համակարգը և մեթոդը
- Մարքսիզմը 19-20-րդ դդ. փիլիսոփայական մտքի պատմության մեջ
- 19-րդ դարի դասական պոզիտիվիզմը (Օ. Կոնտ, Հ. Սպենսեր, Ջ. Ս. Միլ, Հ. Տեն): Դրա ազդեցությունը 19-րդ դարի երկրորդ կեսի հայ փիլիսոփայության վրա
- Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը
- Տաթևի դպրոց (Հ. Որոտնեցի, Գ. Տաթևացի)
- 19-րդ դարի հայ փիլիսոփայության հիմնահարցերը
- Հերմենևտիկան որպես մեկնարվեստ, մեթոդ և հասկացման տեսություն
- Կյանքի փիլիսոփայությունը 19-րդ դարում (Նիցշե)
- Հետմոդեռնիզմի փիլիսոփայության առանձնահատկությունները
- Էկզիստենցիալիստական փիլիսոփայության առանձնահատկությունները
- Է. Հուսեռլի ֆենոմենոլոգիան
- Պրագմատիզմի փիլիսոփայությունը
- Գիտական գիտելիքի էմպիրիկ մակարդակի կառուցվածքն ու մեթոդները
- Գիտական գիտելիքի տեսական մակարդակի կառուցվածքն ու մեթոդները
- Գիտական հետազոտության մեթոդաբանությունը: Մեթոդ և մեթոդաբանություն
- Գեղեցկության սկզբունքը տեսության մեթոդաբանական կարգավորիչների համատեքստում
- Գիտելիքի օբյեկտիվության և ճշմարտության հարաբերության հարցը
- Փաստարկումը որպես գիտելիքների հիմնավորման եղանակ: Համատեքստային (կոնտեքստուալ) փաստարկման եղանակները
- Գիտական գիտելիքի հիմնավորման նեոպոզիտիվիստական ծրագիրը: Վերիֆիկացման սկզբունքը
- Գիտական գիտելիքի ճշմարտության հետնեոպոզիտիվիստական ըմբռնումը: Ֆալսիֆիկացման սկզբունքը
- Գիտության զարգացման՝ Թ. Կունի մոդելը: Գիտական հարացույց և գիտական հեղափոխություն
- Գիտական հայտնագործության տրամաբանությունը՝ ըստ Իմրե Լակատոսի: Հետազոտական ծրագրերի մրցակցության սկզբունքը
- Գիտության փիլիսոփայության հետմոդեռնիստական վարկածը՝ ըստ Պոլ Ֆեյրաբենդի: Մեթոդական անարխիզմի սկզբունքը
- Աշխարհի ճանաչողության հիմնահարցը: Իմացաբանական լավատեսության, սկեպտիցիզմի, դոգմատիզմի, ագնոստիցիզմի հայեցակարգերը
- Մտածողություն և լեզու: Բնական և արհեստական լեզուներ: Մտածողության մոդելավորման և արհեստական ինտելեկտի հիմնահարցերը
- Ստեղծագործությունն իբրև մարդու սեռային հատկություն: Պանկրեատիվիզմի և էլիտարիզմի քննադատությունը
- Նշան և նշանային համակարգ: Նշանների տեսության փիլիսոփայական հարցերը
- Գիտությունը մշակույթի համատեքստում: Ինտերնալիզմը և էքստերնալիզմը որպես գիտության զարգացման հայեցակարգեր
- Լեզվի փիլիսոփայության հիմնահարցերը: Լեզվաբանական հարաբերականության սկզբունքը
- Գիտական հեղափոխության փիլիսոփայական անդրադարձը
- Պատճառականության փիլիսոփայական ըմբռնման դասական և ժամանակակից մեկնաբանությունները
- Հոգեկանի կառուցվածքը: Գիտակցականի, անգիտակցականի և ենթագիտակցականի հարաբերակցության հարցը
- Սուբստացիայի հիմնախնդիրը. մատերալիզմ, իդեալիզմ, պլյուրալիզմ
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության մետաֆիզիկական (տրանսցենդենտալ) հայեցակարգը
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության պոզիտիվիստական հայեցակարգը
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության դուալիստական (հակաինտերակցիոնալիստական) հայեցակարգը
- Հումանիտար և բնագիտական մշակույթների փոխհարաբերության դիալեկտիկական (փոխլրացնող) հայեցակարգը
- Պատմության զարգացման փուլային մոդելը
- Պատմության զարգացման գծային մոդելը
- Պատմության զարգացման ուտոպիստական մոդելը
- Պատմության զարգացման մատերիալիստական և մոդեռնիստական մոդելը
- Պատմության զարգացման սիներգետիկական և հետմոդեռնիստական մոդելը
- Սոցիալականությունը որպես հասարակության հիմնարար հատկություն. սոցիալական կեցության դրսևորման ձևերը
- Հասարակությունն իբրև ինքնազարգացող և ինքնակարգավորվող համակարգ
- Սոցիալական առաջադիմության էությունը, ձևերն ու չափորոշիչները
- Սոցիալական կեցության հետազոտման մեթոդները (նոմոթետիկ և իդեոգրաֆիկ) և դրանց դրսևորման ձևերը
- Բնությունը որպես փիլիսոփայական իմաստավորման օբյեկտ: Էկոլոգիական փիլիսոփայություն
- Կյանքի ծագման բնագիտական և փիլիսոփայական վարկածները: Կյանքի փիլիսոփայական ըմբռնումը
- Մարդու ծագումնաբնագիտական և փիլիսոփայական վարկածները: Մարդու էությունը
- Մշակույթի ծագման բնագիտական և փիլիսոփայական վարկածները: Մշակույթի էությունը
- Քաղաքակրթության ծագման վարկածները: Կոլեկտիվապաշտական և անհատապաշտական քաղաքակրթություններ
- Պետության ծագման փիլիսոփայական վարկածները: Պետությունը իբրև սոցիալականության կազմակերպման եղանակ
- Ազատության փիլիսոփայական ըմբռնումը (ազատություն, ընտրություն, պատասխանատվություն)
Գրականության ցանկ
- Հարությունյան Էդ․, Սոցիալական փիլիսոփայություն․ Ներածություն, Եր․ 2019։
- Սարգսյան Ա․, Փիլիսոփայթության դասընթաց, Եր․, 2016։
- Ясперс К., Смысл и назначение истории., М., 2014․
- Ясперс К., Введение в философию, М., 2000
- Арон Р., Критическая философия истории. М., 2001.
- Рассел Б., История западнои философии, Новосибирск, 2001․
- Миронов В. В., Иванов А. В., Философия: Введение в метафизику и онтокогия, М., 2014․
- Бакеева Е. В., Современная философия. Введение в онтологию, М., 2020.
- Барулин Б. С., Социальная философия, М., 2018․
- Мареева Е. В, Мареев С. М., История философии, М., 2010․