«Հայ գրականություն» ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում։
Տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա։
Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
Ընդունելության հարցաշար
- Հայկական հնագույն առասպելներն ու վիպերգերը
- 5-րդ դարի հայ պատմագրության պատմագիտական և գեղարվեստական արժեքը
- «Սանա Ծռեր» էպոսի ազգային և համամարդկային գծերը
- Գրիգոր Նարեկացին և հայկական Վերածննդի սկզբնավորումը
- Միջնադարի հայ առակագրությունը. Մխիթար Գոշ և Վարդան Այգեկցի
- Նահապետ Քուչակի հայրենները, դրանց բովանդակությունը, ժանրային և գեղարվեստական յուրահատկությունները
- Սայաթ-Նովայի խաղերի բովանդակային հարստությունը, պատկերավորման արվեստը
- Խաչատուր Աբովյանի կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- «Վերք Հայաստանի» վեպի կառուցվածքը, բովանդակությունը, ժանրային և գեղարվեստական յուրահատկությունները
- Միքայել Նալբանդյանի կյանքը և ստեղծագործությունը
- Պետրոս Դուրյանի քնարերգության ընդհանուր բնութագիրը
- Հայ գյուղի պատկերը Պ. Պռոշյանի վեպերում («Հացի խնդիր», «Ցեցեր», «Հունոն»)
- Գաբրիել Սունդուկյանը թատերագիր («Էլի մեկ զոհ», «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ»)
- Րաֆֆու ռոմանտիզմը. ազգային-ազատագրական պայքարի մարմնավորումը «Ջալալեդդին», «Խենթ», «Կայծեր» վեպերում
- Րաֆֆին պատմավիպասան. «Սամվել» վեպի պատմականությունը, կերպարները
- Հակոբ Պարոնյանը երգիծաբան
- Շիրվանզադեն թատերագիր. «Պատվի համար» դրաման
- Շիրվանզադեի «Քաոս» վեպը
- Գյուղական կյանքի պատկերները Մուրացանի «Խորհրդավոր միանձնուհին», «Նոյի ագռավ» և «Առաքյալը» երկերում
- Մուրացանը պատմավիպասան. «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը
- «Կյանքը ինչպես որ է» սկզբունքի դրսևորումը Գրիգոր Զոհրապի նորավեպերում
- Նար-Դոսի նորավեպերն ու պատմվածքները. «Մեր թաղը» շարքը
- Նար-Դոսի վեպերն ու վիպակները («Սպանված աղավնին», «Պայքար», «Մահը», «Աննա Սարոյան»)
- Հովհաննես Թումանյանի քնարերգությունը (բանաստեղծությունները և քառյակները)
- Հովհաննես Թումանյանի պոեմները («Անուշ», «Թմկաբերդի առումը», «Մարոն», «Լոռեցի Սաքոն»)
- Հովհաննես Թումանյանի բալլադները («Փարվանա»), պատմվածքներն ու հեքիաթները
- Դանիել Վարուժանի կյանքը և ստեղծագործությունը
- Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Ավետիդ Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը. բովանդակությունը, գեղարվեստական արժանիքները
- Լևոն Շանթը թատերագիր. «Հին Աստվածներ» դրաման
- Միսաք Մեծարենցի քնարերգությունը
- Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը
- Եղիշե Չարենցի 1910-20-ական թթ. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուն
- Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը. գաղափարը, կերպարները
- Դ. Դեմիրճյանի պատմվածքները և թատերգությունը
- Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը
- Ա. Բակունցի «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուները
- Ա. Բակունցի վեպերը («Կյորես», «Խաչատուր Աբովյան»)
- Ստ. Զորյանի պատմվածքները
- Ստ. Զորյանը պատմավիպասան
- Ն. Զարյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը. «Արա Գեղեցիկ» ողբերգությունը
- Գ. Մահարու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Վ. Թոթովենցի «Կյանքը Հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը
- Նահանջի թեման Շ. Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպում
- Հովհ. Շիրազի քնարերգությունը
- Համո Սահյանի քնարերգությունը
- Վահագն Դավթյանի պոեզիան
- Պարույր Սևակի բանաստեղծական ժողովածուները և պոեմները
- Հր. Մաթևոսյանի արձակը
- Գրականության բաժանումը սեռերի (էպիկական, քնարական, դրամատիկական սեռեր)
- Կլասիցիզմի գրական ուղղությունը
- Ռոմանտիզմը՝ իբրև գեղարվեստական մեթոդ
- Ռեալիզմի գրական ուղղությունը, պատմական զարգացման փուլերը
- Նատուրալիզմ, սիմվոլիզմ
- Ֆուտուրիզմ, էկզիստենցիալիզմ
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Երկեր, հ. Ա, Եր., 1966, հ. Բ, Եր.,1967, հ. Դ, Եր., 1970:
2. Հայ նոր գրականության պատմություն, հ. 1-5, 1960, 1962, 1964, 1972, 1979:
3. Աղաբաբյան Ս., Հայ սովետական գրականության պատմություն, Երևան, 1986։
4. Աղաբաբյան Ս., Արդի հայ գրականության պատմություն, հ․ 2, Երևան, 1993։
5. Ջրբաշյան Էդ., Գրականագիտության ներածություն, ԵՊՀ հրատ., Ե., 2011։
6. Բորև Յու., Գեղագիտություն, «Հայաստան» հրատ., Ե., 1982։
7. Գաբրիելյան Վ., Սփյուռքահայ գրականություն, Երևան, 2016։
8. Գրականության տեսության արդի խնդիրներ, ԵՊՀ հրատ., Ե., 2016։
9. Թամրազյան Հ., Սովետահայ գրականության պատմություն, Երևան, 1984։
10. Հովսեփյան Վ., Գեղագիտական ուսմունքների պատմություն, ԵՊՀ հրատ., Ե., 1979։
11. Մկրյան Մ., Գրականության պատմության հարցեր, Երևան, 1967։
12. Հայ մշակույթի նշանավոր գործիչներ (5-18-րդ դդ.), Երևան, 1983։
13. Սարինյան Ս., Հայ գրականության երկու դարը, հատոր 1,2,3,4,5 Երևան, 1988:
14. Սաֆարյան Վ., Հայ միջնադարյան գրականություն, 2016:
15. Սևան Գ., Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր, 1980, 1988։
16. Տուրիշևա Օ. Ն., Արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը, ԵՊՀ հրատ., Ե., 2017։