Ծրագրի մասին
Ուսման ձևը` հեռակա, տևողությունը` 4 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 375.000 դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավագիտության մագիստրոս:
Ընդունելության քննությունը` գրավոր (քաղաքացիական դատավարություն, քաղաքացիական իրավունք):
Ծրագրի նպատակներն են
Զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները մասնավոր իրավունքի ոլորտում հետազոտություններ իրականացնելու, իրավախորհրդատվական գործունեություն ծավալելու բնագավառում: Տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի վերաբերյալ, սովորեցնել վերլուծել և մեկնաբանել քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության դրույթները, դրանց կիրառման պրակտիկան և այլն:
Կրթությունը շարունակելու հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, մշտապես գործող առևտրային արբիտրաժներում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ասպիրանտուրայում:
ՀԱՐՑԱՇԱՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանության ձևերը: Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները
2. Քաղաքացիական դատավարության փուլերը. հասկացությունը, ընդհանուր բնութագիրը
3. Քաղաքացիական դատավարության (վարույթների) տեսակները
4. Քաղաքացիական դատավարության իրավունքի աղբյուրները. հասկացությունը, կազմը, կարգավորման ոլորտը, իրավաբանական ուժը
5. Սահմանադրական դատարանի որոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակությունը քաղաքացիական դատավարությունում
6. Քաղաքացիական դատավարության իրավունքի սկզբունքների հասկացությունը, նշանակությունը և դասակարգումը
7. Դատավարական խնայողությունը որպես արդարադատության արդյունավետության սկզբունք-կառուցակարգ
8. Դատավարական իրավունակություն և գործունակություն
9. Դատավորի բացարկ և ինքնաբացարկ
10. Դատավարության մասնակիցների կազմը
11. Գործին մասնակցող անձանց հասկացությունը, հատկանիշները և կազմը
12. Գործի քննությանն օժանդակող անձանց հասկացությունը, հատկանիշները և կազմը
13. Երրորդ անձանց հասկացությունը և տեսակները, գործի քննությանը ներգրավվելու հիմքերը և դատավարական կարգը
14. Դատակցության հասկացությունը, հիմքերը և տեսակները: Դատակիցների մասնակցությունը վարույթին
15. Քաղաքացիական դատավարությանը դատախազի մասնակցության ձևերը (Դատախազի կողմից հայց հարուցելու հիմքերը և կարգը)
16. Այլ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձանց մասնակցության ձևերը, հիմքերը և նպատակները
17. Դատական ներկայացուցչության սուբյեկտների շրջանակը. որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք, որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը, ներկայացուցչին գործի քննությունից հեռացնելը
18. Ենթակայության հասկացությունը և տեսակները. բացառիկ, պայմանական, այլընտրանքային, պայմանագրային
19. Ընդդատության հասկացությունը և տեսակները (ընդհանուր, բացառիկ, այլընտրանքային, պայմանագրային, միմյանց հետ կապված գործերի)
20. Դատավարական ժամկետների տեսակները. օրենքով սահմանված և դատարանի կողմից նշանակվող ժամկետներ (դատավարական ժամկետների երկարաձգումը. հասկացությունը և տարբերությունը դատավարական ժամկետների վերականգնումից)
21. Դատական ծախսերի հասկացությունը և տեսակները քաղաքացիական դատավարությունում: Դատական ծախսերի ինստիտուտի գործառույթները
22. Հայցի տարրերը. հայցի առարկան և հայցի հիմքը: Հայցի տարրերի դատավարական նշանակությունը
23. Հայց հարուցելու իրավունքի ծագման նախադրյալները և դրանց դասակարգումը: Հայց հարուցելու իրավունքի ծագման նախադրյալների և հայց հարուցելու իրավունքի իրականացման պայմանների փոխհարաբերակցությունը
24. Հայցի դեմ պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոցները. առարկություններ և հակընդդեմ հայց
25. Վարչական հայցի հասկացությունը և տեսակները
26. Հայցի ապահովում. հասկացությունը, հիմքերը և դատավարական կարգը: Համաչափության սկզբունքի պահպանումը հայցի ապահովման միջոցներ կիրառելիս: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կատարելու կարգը: Հայցի ապահովման միջոցների գործողության տևողությունը
27. «Ex officio» սկզբունքը վարչական դատավարությունում
28. Դատական ապացույցների հասկացությունը և ապացույցների դասակարգումը. անձնական և իրեղեն, սկզբնական և ածանցական, ուղղակի և անուղղակի, բանավոր, գրավոր և իրեղեն ապացույցներ
29. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր և ապացուցման ենթակա փաստեր (ապացուցման առարկա): Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի կազմը (նյութաիրավական բնույթի իրավաբանական փաստեր, դատավարական բնույթի իրավաբանական փաստեր, ապացուցողական փաստեր)
30. Նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վարույթ
31. Ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելը. ընդհանուր և հատուկ կանոններ
32. Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու դատավարական կարգը
33. Ապացույցներ պահանջելը և ապացույցների ապահովումը
34. Ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը: Ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը որոշելու դատավարական կարգը
35. Ապացույցների հետազոտման և գնահատման ընդհանուր կանոնները
36. Հայց հարուցելու կարգը և այն չպահպանելու հետևանքները քաղաքացիական դատավարությունում
37. Հայցադիմումի ձևը և բովանդակությունը։ Կից փաստաթղթերը
38. Հայցադիմումը վերադարձնելը։ Հայցադիմումում առկա թերությունները վերացնելը
39. Հայցադիմումի ընդունումը մերժելը․ հիմքերը, դատավարական կարգը
40. Հայցադիմումի ընդունումը։ Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ գործին մասնակցող անձանց ծանուցելու դատավարական կարգը
41. Գործը դատական քննության նախապատրաստելու նշանակությունը և խնդիրները քաղաքացիական դատավարությունում։ Գործը դատաքննության նախապատրաստելու եղանակները
42. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությունը և լուծումը նախնական դատական նիստում
43. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը
44. Նախնական դատական նիստն ավարտելը և գործը դատաքննության նշանակելը
45. Դատական ծանուցման առարկան, սուբյեկտները և եղանակները
46. Նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց վարքագծի հիմնական կանոնները: Դատական սանկցիաներ
47. Դատական նիստի հետաձգումը․ հիմքերը, դատավարական կարգը
48. Վարույթի կասեցումը և վերսկսումը․ հիմքերը, դատավարական կարգը
49. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելը. հասկացությունը, հիմքերը, դատավարական կարգը և հետևանքները
50. Գործի վարույթը կարճելը. հասկացությունը, հիմքերը, դատավարական կարգը և հետևանքները
51. Եզրափակիչ դատական ակտերի հասկացությունը և տեսակները, դատական ակտերին ներկայացվող էական պահանջները
52. Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերը
53. Վճռի ձևը և բովանդակությունը
54. Դատական ակտում առկա թերությունների վերացումն այն կայացնող դատարանի կողմից
55. Եզրափակիչ դատական ակտերի օրինական ուժը․ հասկացությունը, ժամկետները և հետևանքները
56. Հատուկ հայցային վարույթները որպես քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևեր. շրջանակը և ընդհանուր բնութագիրը
57. Հատուկ վարույթները որպես քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևեր. շրջանակը և ընդհանուր բնութագիրը
58. Արագացված դատաքննություն․ էությունը, կիրառման հիմքերը և դատավարական կարգը
59. Պարզեցված վարույթ. էությունը, կիրառման հիմքերը և դատավարական կարգը
60. Վերաքննության վարույթի տեսակները, վերաքննիչ բողոքարկման իրավունքի սուբյեկտային և օբյեկտային նախադրյալները։ Վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները
61. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետները։ Բաց թողնված ժամկետների վերականգնման դատավարական կարգը
62. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը․ հիմքերը, դատավարական կարգը
63. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը․ հիմքերը, դատավարական կարգը
64. Վարույթ ընդունված վերաքննիչ բողոքի քննության կարգը և ժամկետները
65. Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից
66. Վերաքննության սահմանները
67. Վերաքննիչ դատարանի լիազորությունները․ կազմը, կիրառման հիմքերը
68. Վճռաբեկ վարույթի հասկացությունը և խնդիրները. Վճռաբեկ բողոք բերելու իրավունքի սուբյեկտային և օբյեկտային նախադրյալները։ Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները
69. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և դատավարական կարգը
70. Վճռաբեկ բողոքը ներկայացնելու կարգը խախտելու հետևանքները
71. Վճռաբեկ դատարանի լիազորությունները. կազմը, կիրառման հիմքերը
72. Դատական ակտերը վերաքննության և վճռաբեկության կարգով բեկանելու հիմքերը։ Դատական ակտի բեկանման անվերապահ հիմքերը
73. Վճռաբեկ դատարանի որոշումները և դրանց իրավական բնույթը
74. Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանի դատական ակտում առկա թերությունների վերացումն այն կայացրած դատարանի կողմից
75. Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով
1. ՀՀ Քաղաքացիական դատավարություն, գիրք առաջին, Երևան 2022:
2. Մեղրյան Ս․Գ, Քաղաքացիական դատավարություն -2 (սխեմաներ), ԵՊՀ, էլ․ ռեսուրս։
3. Մեղրյան Ս․Գ․, Հայցի ապահովումը քաղաքացիական դատավարությունում (դասախոսություն), Եր., ԵՊՀ հրատ., 2020, 40 էջ։
4. Մարկոսյան Տ․, Հայցային վաղեմության ինստիտուտը դատավարական խնայողության սկզբունքի համատեքստում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ, 2019, էջ 250-261։
5. Մեղրյան Ս․ Պետրոսյան Լ․, Գործը դատաքննության նախապատրաստելիս վարույթի ակտիվ կառավարումը և պլանավորումը։ Նախնական դատական նիստ,էլ․ ռեսուրս։
6. Մեղրյան Ս․Գ․, Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի իրավաբանական բնույթը և որակական կայունության ապահովման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում, Եր., ԵՊՀ հրատ., 2020, -194 էջ։
7. Մեղրյան Ս․Գ․,Ապացուցումը և ապացույցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում, Եր., Արդարադատության ակադեմիա, 2020, - 341 էջ։
8. Մեղրյան Ս․Գ․,Պարզեցված ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (գիտագործնական մեկնաբանություն), Եր., ԵՊՀ հրատ․, 2020, - 81 էջ։
9. Մարկոսյան Տ․Ա․, Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարությունում, Եր․, ԵՊՀ հրատ․, 2013, -208 էջ։
10. Մեղրյան Ս․, Սարուխանյան Տ․, Հաշտարարության դատավարական ասպեկտները, Դատական իշխանություն, 2020, 9-10 (255-256), էջեր 49-63։
11. Մեղրյան Ս․, Մարկոսյան Տ․, Առանձին աշխատանքային վեճերով հատուկ հայցային վարույթը Հայաստանի քաղաքացիական դատավարությունում, Դատական իշխանություն, 2020, 9-10 (255-256), էջեր 50-64։
12. Մեղրյան Ս․, Կորպորատիվ վեճերով գործերի վարույթը, 2021, էլ․ ռեսուրս։
13. Մեղրյան Ս․, Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները, 2021, էլ․ ռեսուրս։
14. Հովհաննիսյան Վ.Վ., Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման բացասական հետևանքների վերացման և պաշտպանության կառուցակարգ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2018 թ., էջեր 430-444:
15. Հովհաննիսյան Վ.Վ., Վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցումը և վերաքննության տեսակի օբյեկտային սահմանների հիմնախնդիրները ՀՀ քաղ. դատ.-ում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2016 թ., էջեր 167-185:
16. Աշխեն Ռուբենի Ղարսլյան, Գործը դատաքննության նախապատրաստելը որպես քաղաքացիական դատավարության փուլ, Մենագրություն, Հայրապետ հրատ., Երևան, 2015, 224 էջ։
17. Աշխեն Ղարսլյան, Գործը դատաքննության նախապատրաստելու սահմանները գործերի նոր քննության վարույթում, Դատական իշխանություն, Եր., 2017, թիվ 9-10/219-220, էջեր 70-78։
18. Աշխեն Ղարսլյան, Վճռաբեկ բողոքարկման գործնական հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիական դատավարությունում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2019 թ., թիվ 2(2) 2018, էջեր 302-319։
19. Եսայան Վ.Գ., Հեռակա դատաքննության իրավունքի հասկացությունը և նշանակությունը քաղաքացիական դատավարությունում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2017, էջեր 225-236։
20. Թադևոսյան Պ.Դ․, Օտարերկրյա դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի ճանաչումը և կատարումը Հայաստանի Հանրապետությունում: 2014, Գիրք/Book, Մենագրություն, ԵՊՀ հրատ., Եր., 2014, 224 էջ։
21. Թադևոսյան Պ.Դ․, Հանրային կարգին հակասելը որպես օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմք, 2017, Հոդված, ԼՂՀ դատական իշխանություն, էջեր 46-57։
22. Թադևոսյան Պ.Դ․, Փոխադարձության առկայությունը` որպես օտարերկրյա դատական ակտերը ՀՀ-ում ճանաչելու և կատարելու նախապայման: 2013 | Հոդված/Article, Արդարադատություն, թիվ 2 (21), 2013, էջեր 25-36։
23. Թադևոսյան Պ.Դ․, Դատավարության կողմի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին չծանուցվելու հետևանքով օտարերկրյա դատավարությանը մասնակցելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը` որպես օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը մերժելու հիմք: 2013 | Հոդված/Article, Դատական իշխանություն, թիվ 3/164, 2013, էջեր 80-85։
24. P.D. Tadevosyan, The Decisions of the Constitutional Court of the Republic of Armenia with Respect to the Power of the Cassation Court to Leave the Cassation Appeal Without Examination. Article, 2017, South Caucasus Law Journal, Constitutional Reforms in Southern Caucasus Countries, 112-121 և 268-275 էջեր:
1. Քաղաքացիական իրավունքի սկզբունքների հասկացությունը, նշանակությունը և դասակարգումը
2. Քաղաքացիական իրավահարաբերության հասկացությունը, դասակարգումը և սուբյեկտային կազմը: Իրավասուբյեկտություն
3. Քաղաքացիական իրավահարաբերությունների առաջացման հիմքերի հասկացությունը: Իրավաբանական փաստեր և իրավաբանական կազմ
4. Քաղաքացիական իրավունքների իրականացման հիմնական սկզբունքները և սահմանները: Իրավունքի սահմանանցման և իրավունքի չարաշահման հասկացությունը և իրավական հետևանքները
5. Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ձևերը և եղանակները
6. Իրավաբանական անձի հասկացությունը և հատկանիշները
7. Իրավաբանական անձի ստեղծման կարգը: Հիմնադիր փաստաթղթերի հասկացությունը, նշանակությունը, ձևը և բովանդակությունը
8. Իրավաբանական անձի վերակազմակերպման տեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը
9. Իրավաբանական անձի լուծարման հասկացությունը և հիմքերը: Լուծարային հանձնաժողովի նշանակման կարգը և իրավասությունները: Պարտատերերի պահանջների բավարարման կարգն ու հերթականությունը
10. Ոչ առևտրային իրավաբանական անձանց հասկացությունը և իրավական կարգավիճակը
11. Տնտեսական ընկերակցությունների հասկացությունը և առանձնահատկությունները
12. Կախյալ և դուստր ընկերությունների հասկացությունը և կարգավիճակը: Իրավաբանական անձանց հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
13. Պետության, համայնքների և մարզերի իրավունակությունն ու քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցության ձևերը
14. Քաղաքացիական իրավունքի օբյեկտների հասկացությունը և տեսակները ըստ ՀՀ քաղաքացիական օրենսդրության
15. Իրերի հասկացությունը, դասակարգումը և դրա իրավական նշանակությունը
16. Արժեթղթերի հասկացությունը, տեսակները ու դրանց ընդհանուր բնութագիրը
17. Գործարքների հասկացությունը, հատկանիշներն ու նշանակությունը: Գործարքների տեսակները
18. Գործարքի ձևը: Բանավոր ձևով կնքվող գործարքներ: Գրավոր ձևով կնքվող գործարքները և ձևը չպահպանելու հետևանքները
19. Անշարժ գույքի կապակցությամբ կնքվող գործարքներ: Գործարքից բխող իրավունքների պետական գրանցման նշանակությունը
20. Գործարքի անվավերության հասկացությունը: Անվավեր գործարքի տեսակներն ու հետևանքները
21. Մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությունը և դրա հետևանքները
22. Խաբեության, բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքի անվավերությունը և դրա հետևանքները
23. Իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքի, անձի՝ իր իրավասությունների սահմանազանցմամբ կնքված գործարքի անվավերությունը և դրա հետևանքները
24. Ներկայացուցչության հասկացությունը, հիմքերը և տեսակները
25. Լիազորագրի հասկացությունը, տեսակները և ձևը
26. Հայցային վաղեմության ժամկետների հասկացությունը, հայցային վաղեմության ժամկետների տեսակները
27. Հայցային վաղեմության ժամկետների կասեցման և ընդհատման հասկացությունը, հիմքերը և պայմանները: Բաց թողնված հայցային ժամկետի վերականգնումը
28. Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը
29. Սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը
30. Սեփականության իրավունքի դադարման հիմքերը
31. Ընդհանուր սեփականության իրավունքի հասկացությունը և տեսակները
32. Սահմանափակ իրային իրավունքները
33. Քաղաքացիաիրավական պարտավորության հասկացությունը, տեսակները (դասակարգումը) և ծագման հիմքերը
34. Պահանջի զիջումը և պարտքի փոխանցումը պարտավորությունում
35. Քաղաքացիաիրավական պայմանագրի հասկացությունը և դասակարգումը
36. Քաղաքացիաիրավական պայմանագրի բովանդակությունը և ձևը
37. Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու կարգը: Պայմանագրի կնքումը uակարկություններով
39. Պայմանագրի փոփոխման և լուծման հիմքերը, կարգը և հետևանքները
40. Պարտավորությունների կատարման հասկացությունը և սկզբունքները
41. Պարտավորությունների կատարման ապահովման միջոցները
42. Գրավի ծագման հիմքերը: Գրավի պայմանագիրը և դրա ձևը: Գրավադրված գույքի իրացման կարգը
43. Քաղաքացիաիրավական պատասխանատվության հասկացությունը, նշանակությունը և պատասխանատվության տեսակները
44. Պարտավորությունների դադարման հիմքերը
45. Առուծախի պայմանագրի հասկացությունը և նշանակությունը: Վաճառողի և գնորդի իրավունքներն ու պարտականությունները: Պարտականությունները չկատարելու հետևանքները
46. Նվիրատվության պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Պայմանագրի տարրերը: Նվիրատվության խոստում
47. Վարձակալության պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Ենթավարձակալություն
48. Անշարժ գույքի վարձակալության տեսակները
49. Ֆինանսական վարձակալություն (լիզինգ)
50. Կապալի պայմանագրի հասկացությունը, տեսակները: Պայմանագրի կողմերը, առարկան, ձևը, ժամկետը և գինը
51. Շինարարական կապալի պայմանագրի հասկացությունը, նշանակությունը և տարրերը
52. Հանձնարարության, կոմիսիայի և գործակալման պայմանագրերի ընդհանուր բնութագիրը
53. Պահատվության պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
54. Փոխադրման պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
55. Տրանսպորտային առաքման պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
56. Փոխառության պայմանագրի հասկացությունը, բովանդակությունը: Վարկային պայմանագիր հասկացությունը և բովանդկությունը
57. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր (ֆակտորինգ)
58. Բանկային ավանդի պայմանագրի հասկացությունը, տարրերը
59. Բանկային հաշվի պայմանագիր հասկացությունը և տարրերը
60. Ապահովագրության տեսակները և ձևերը
61. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը
62. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրի հասկացությունը, տարրերը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները
63. Համատեղ գործունեության պայմանագիր հասկացությունը, պայմանագրի տարրերը, բովանդակությունը, մասնակիցների ընդհանուր գույքի իրավական ռեժիմը և ընդհանուր գործերը վարելը
64. Վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորությունների հասկացությունը: Վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը
65. Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը
66. Քաղաքացու առողջությանը պատճառված վնասը հատուցելը
67. Քաղաքացու կյանքին պատճառված վնասը հատուցելը: Կերակրողի մահվան հետևանքով անձանց կրած վնասի հատուցումը
68. Հեղինակային իրավունք հասկացությունը: Հեղինակային իրավունքի օբյեկտները և դրանց տեսակները: Համահեղինակություն
69. Հեղինակի անձնական և գույքային իրավունքները
70. Հեղինակային հարակից իրավունքներ
71. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի պաշտպանությունը
72. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ իրավունքի պաշտպանությունը
73. Ժառանգման հիմքերը
74. Ժառանգությունն ընդունելը: Ժառանգությունից հրաժարվելը: Ժառանգությունը բաժանելը: Ժառանգությունը ձևակերպելը
1. Բարսեղյան Տ.Կ., Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, առաջին մաս, - 3-րդ հրատ., - Եր., ԵՊՀ հրատ., 2009։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, երկրորդ մաս, Երկրորդ հրատարակություն, փոփոխություններով և լրացումներով. (Տ. Բարսեղյան, Ա. Հայկյանց, Գ. Ղարախանյան, Ս. Մեղրյան) խմբ., Եր., ԵՊՀ հրատ., 2008:
3. Анисимов А. П., Козлова М. Ю., Рыженков А. Я. Гражданское право. Особенная часть. Учебник для СПО. В 2-х томах. Том 1. М.: Юрайт, 2019. 352 с.
4. Анисимов А. П., Козлова М. Ю., Рыженков А. Я. Гражданское право. Особенная часть. Учебник для СПО. В 2-х томах. Том 2. М.: Юрайт, 2019. 224 с.
5. Аюшеева И. З., Богданова Е. Е., Булаевский Б. А. Гражданское право. Учебник. В 2 томах. Том 1. М.: Проспект, 2020. 440 с.
6. Брагинский М.И., Витрянский В.В. Договорное право. Книга вторая: Договоры о передаче имущества. М., 1999.
7. Брагинский М.И., Витрянский В.В. Договорное право. Книга третья: Договоры о выполнении работ и оказании услуг. М., 2002.
8. Брагинский М.И., Витрянский В.В. Договорное право. Книга первая: Общие положения. М., 2000
9. Витрянский В.В., Договор аренды и его виды: прокат, фрахтование на время, аренда зданий, сооружений и предприятий, лизинг. М., 1999
10. Витрянский В.В., Договор купли-продажи и его отдельные виды. М., 1999
11. Иоффе О.С., Избранные труды. В 4-х томах. Т. I. М., 2004
12. Гражданское право: Учебник: в 2 т. / С.С. Алексеев, О.Г. Алексеева, К.П. Беляев и др.; под ред. Б.М. Гонгало. М.: Статут, 2016. Т. 1. 511 с.
13. Гражданское право. Учебник. В 2 томах. Том 2 / под ред. Степанова С. А. М.: Проспект, 2019. 928 с.
14. Гражданское право. Учебник. В 3 томах. Том 1 / под ред. Сергеева А. П. М.: Проспект, 2020. 1040 с.
15. Гражданское право. Учебник. В 3 томах. Том 2 / под ред. Сергеева А. П. М.: Проспект, 2020. 880 с.
16. Гражданское право. Учебник. Том 2 / под ред. Слесарева В. Л. М.: Проспект, 2016. 768 с.
17. Гришаев С. П., Богачева Т. В., Свит Ю. П. Гражданское право. М.: Норма, Инфра-М, 2015. 608 с.
18. Сергеев А. П., Гражданское право. Учебник. В 3 томах. Том 3. М.: Проспект, 2020. 736 с.
19. Суханов Е.А., Право собственности и и иные вещные права. Способы их защиты (Комментарий к новому ГК). М., 1996.
20. Фомичева Н. В., Строкова О. Г. Гражданское право. Общая часть. Учебник и практикум для бакалавриата и специалитета. М.: Юрайт, 2019. 408 с.
Հետադարձ կապ
Էլ. հասցե` ahaykyants@ysu.am
Հեռ.` 060-71-02-53