«Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի ուսումնառության տևողությունը 2 տարի է, ուսուցման ձևը՝ առկա։ Ուսման վարձը ՝ 550 000 ՀՀ դրամ։
Մագիստրոսական ծրագրի ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ՝ ընդհանուր մանկավարժությունից:
Ընդունելության քննության հարցաշար
1. Նորովի մոտեցում ֆիզիկական դաստիարակությանը
2. Ուսուցման մեթոդները
3. Իրավական դաստիարակություն
4. Աշակերտակենտրոն ուսուցում
5. Դպրոցի կառուցվածքը և գործառույթները
6. Ուսուցման ինտերակտիվ մեթոդները
7. Գեղագիտական դաստիարակություն
8. Ուսուցման գործընթաց. նրա զարգացնող, կրթող և դաստիարակող բնույթը
9. Մանկավարժության գիտահետազոտական մեթոդները
10. Տնտեսագիտական դաստիարակություն
11. Անձի ձևավորում. միջավայրի գործոնն անձի ձևավորման գործընթացում
12. Դաստիարակության սկզբունքները
13. Անձի ձևավորում. ժառանգականություն
14. Ուսուցման սկզբունքները
15. Ընտանեկան դաստիարակության հիմնախնդիրները
16. Ուսուցման զննական մեթոդները
17. Անձի ձևավորում. գործոնները
18. Ուսուցման խոսքային մեթոդները
19. Մանկավարժության նպատակը, խնդիրները, հասկացությունները
20. Էկոլոգիական դաստիարակություն
21. Դաստիարակության մեթոդները
22. Ուսուցման կազմակերպման ձևերը. դաս-դասարանային համակարգ
23. ՀՀ կրթության համակարգը․ նպատակը, խնդիրները
24. Աշխատանքային դաստիարակություն
25. Մանկավարժության գիտաճյուղերը
26. Բարոյական դաստիարակություն
27. Մտավոր դաստիարակություն
28. Ուսուցման գործընթաց. նպատակը, խնդիրները
29. Անձի ձևավորում, դաստիարակություն
30. Ուսուցման գործնական մեթոդները
Գրականության ցանկ
1. Ասատրյան Լ. Թ., Հակոբյան Գ. Հ., Ասատրյան Մ. Ա., Գևորգյան Մ. Մ., Կարապետյան Ն. Զ., Բաղդասարյան Ա. Ա., Մանկավարժություն, Երևան, 2017:
2. Ասատրյան Լ. Թ., Ասատրյան Մ. Ա., Սաֆարյան Ն. Ա., Դպրոցի կառավարման հիմունքները, Երևան, 2018:
3. Ասատրյան Լ. Թ., Ասատրյան Զ. Ա., Հակոբյան Ա, Ա., Սաֆարյան Ն. Ա., Մանկավարժության պատմություն, Երևան, 2020:
4. Ամիրջանյան Յու. Ա., «Մանկավարժություն», Երևան, 2005։
5. Ղույումջյան Գ. Ե., Մանկավարժություն, Երևան, 2005։
6. ՀՀ Սահմանադրություն, Հոդված 39, Կրթության իրավունք:
7.ՀՀ օրենքը կրթության մասին. 14 ապրիլի, 1999 թ.։
8..ՀՀ օրենքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին. 23 հոկտեմբերի, 2001 թ.։
9. «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու «ՀՀ պետական հանրակրթական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը. 16 սեպտեմբերի 2002 թ.:
Հետադարձ կապ մասնագիտական աջակցության համար
Կրթական ծրագրի ղեկավար՝ մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա. Ղազարյան
Հեռ․՝ (+374 93) 887 760