ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ սեղանի թենիսի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցություն ունեցան 8 բուհերի թիմեր:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Բախչաջյանը անհատական պայքարում գրավեց առաջին մրցանակային տեղը:
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-09/zlm1.jpg?itok=fFJCQeoQ)
Երկրորդ տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Գալստյանը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Պետրոսյան: