ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներով հավատարմագրված փորձարարական լաբորատորիան ոլորտի մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ «Որակի վերահսկման անալիտիկ մեթոդների (ԲԱՀՔ, ԳՔ, ՄՍ) տեսական և գործնական հիմունքները» թեմայով։
Դասընթացն անցկացնելու են ՀՀ առաջատար և փորձառու մասնագետները։ Դասընթացը բաղկացած է 20 տեսական և 6 գործնական ժամերից։ Այն անցկացվելու է հուլիսին։
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու (հմտանալու) մասս-սպեկտրաչափական, կիրառական բարձր արդյունավետության քրոմատոգրաֆիայի և գազային քրոմատոգրաֆիայի տեսական հիմունքներին, այդ մեթոդների կիրառմանը որակի վերահսկման տարբեր փուլերում, ինչպես նաև անալիտիկ մեթոդների վալիդացման առանձնահատկություններին։
Գրանցվելու հանար անհրաժեշտ է անցնել հղումով կամ զանգահարել (+374 96) 201 530 հեռախոսահամարով (Անի Չախոյան)։
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Դասախոսություններ | ||
№ | Թեմա /նկարագրություն | Ժամա |
Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, ք․գ․թ․ Վ․ Միրզոյան | ||
1․ | Օրգանական նյութերի կառուցվածքի ուսումնասիրման մասս-սպեկտրաչափական մեթոդները
| 2 ժամ |
«Լաբտեխգրուպ» ՍՊԸ-ի որակի կառավարիչ, դ․գ․թ․ Լ․ Մելիքյան | ||
2․ | Մասս-սպեկտրաչափության տեսակները, դրանց կիրառումը դեղագործության տարբեր փուլերում | 2 ժամ |
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող, ք․գ․դ․ Ս․ Հայրապետյան | ||
3․ | Կիրառական բարձր արդյունավետության քրոմատոգրաֆիա (ԲԱՀՔ)
| 2 ժամ |
4․ | Քրոմատոգրաֆիական պարամետրեր Պահման գործակից (k՛), աշտարակի արդյունավետություն (N); ռեզոլյուցիա (թողունակություն) (R); ասիմետրիա (As); պոչավորման գործակից (T); ընտրողականություն (α); արդյունարար տեսական ափսեի բարձրություն (HETP); | 2 ժամ |
5․ | Շարժուն ֆազեր, աշտարակի ընտրություն, անսարքությունների վերացում | 2 ժամ |
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ԴՈՎՄԳԿ*-ի կառավարման համակարգի պատասխանատու, ք․գ․թ․ Ա․ Ավագյան | ||
6․ | Դեղերի որակի վերահսկման անալիտիկ մեթոդներ - հեղուկային քրոմատոգրաֆիա | 2 ժամ |
7․ | Դեղերի որակի վերահսկման անալիտիկ մեթոդներ - գազային քրոմատոգրաֆիա | 2 ժամ |
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտ, ք․գ․թ․ Վ․ Կիրակոսյան | ||
8․ | Ուլտրամանուշակագույն սպեկտրաչափության կիրառումը դեղերի անալիզում | 2 ժամ |
9․ | Կենսաբանորեն ակտիվ հավելումներում չհայտարարագրված միացությունների հայտնաբերման մեթոդները | 2 ժամ |
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ԴՈՎՄԳԿ-ի փորձագետ, ք․գ․թ․ Լ․ Հայրապետյան | ||
10․ | Անալիտիկ մեթոդների վալիդացիա
| 2 ժամ |
Գործնական աշխատանք | ||
Վ․Միրզոյան, Է․ Մինասյան | ||
N | Թեմա /նկարագրություն | Ժամա |
1․ | Քրոմատոմասսպեկտրաչափական մեթոդի կիրառումը միացությունների նույնականացման գործընթացներում | 2 ժամ |
Է․ Մինասյան, Լ․ Սահակյան | ||
2. | ԲԱՀՔ անալիզի կիրառությունը միացությունների քանակական և որակական վերլուծության գործընթացներում | 2 ժամ |
3․ | Գազային քրոմատոգրաֆիայի մեթոդի կիրառությունը ցնդելի միացությունների նույնականացման գործընթացներում | 2 ժամ |
* ԴՈՎՄԳԿ – Դեղերի որակի վերահսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն