Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, ուսման վարձը՝ 500 000 ՀՀ դրամ։
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
1. Երկայնական և լայնական ալիքներ, դրանց տարածման արագությունները լեռնային ապարներում
2. Ալիքները կլանող միջավայրում. դիֆրակցիա. Ռելեյի և Լյավի մակերևույթային ալիքներ. ալիքները անիզոտրոպ միջավայրում
3. Ալիքների անդրադարձումն ու բեկումը բազմաշերտ միջավայրում. ժամանակային դաշտ և հոդոգրաֆներ
4. Գրավիտացիոն դաշտ, նրա տարրերը. գրավիտացիոն պոտենցիալ
5. Ծանրության ուժի պոտենցիալ. ծանրության ուժի ուղղումներ
6. Գրավիհետախուզության ուղիղ և հակադարձ խնդիրներ
7. Երկրի մագնիսական դաշտը, դրա ծագումը. մագնիսական դաշտի վարիացիաներ
8. Հնամագնիսականություն. երկրամագնիսական դաշտի տարրերի չափման մեթոդներ
9. Լեռնային ապարների մագնիսական հատկությունները
10. Բնական էլեկտրամագնիսական դաշտ, էլեկտրահետախուզական աշխատանքներում կիրառվող չափիչ սարքեր և սարքավորումներ
11. Էլեկտրազոնդավորում
12. Էլեկտրապրոֆիլացում
13. Ռադիոակտիվություն՝ α, β, γ տրոհման օրինակներ, տրոհման հաստատում
14. Օդառադիոչափական և էմանացիոն ռադիոչափական հանույթներ, լուծվող երկրաբանական խնդիրներ
15. Ռադիոակտիվության կիրառումը ապարների բացարձակ հասակի որոշման նպատակով
16. Հորատանցքը որպես ուսումնասիրման օբյեկտ, ՀԷՈՒ մեթոդների դասակարգում և ֆիզիկական հիմունքներ
17. ՀԷՈՒ-ի ուղիղ և հակադարձ խնդիրներ, ՀԷՈՒ-ի կիրառման չափիչ սարքեր և սարքավորումներ
18. Երկրաշարժերի բնույթն ու էներգիան. երկրաշարժի մագնիտուդ և ինտենսիվություն
19. Երկրաշարժերի աշխարհագրական տարածումը
20. Երկրի խորքային կառուցվածքնըստ սեյսմալոգիական տվյալների, ֆազային անցումներ:
21. Ինժեներային երկրաբանությունը որպես երկրաբանականգիտություն: Ուսումնասիրության օբյեկտը, խնդիրները և բովանդակությունը:
22. Գրունտների հատիկաչափական կազմը, ստրուկտուրա և տեքստուրա: Գրունտների ջրաֆիզիկական հատկությունները: Խտություն, կմախքի խտություն, կարծր մասնիկների խտություն, ծակոտկենություն, ծակոտկենության գործակից:
23. Գրունտների մեխանիկական հատկությունները, սեղմելիություն, կոմպրեսիա, սեղմելիության փուլերը, սեղմելիության կորի կառուցում, սեղմելիության գործակից, ընդհանուր դեֆորմացիայի մոդուլ, գրունտների սահքի դիմադրություն, Կուլոնի սահքի օրենքը
24. Գրունտների ընդհանուր դասակարգման սկզբունքները
25. Ինժեներային գեոդինամիկան որպես ինժեներային երկրաբանության գիտական ուղղություն, նրա ուսումնասիրության օբյեկտը, խնդիրները և բովանդակությունը
26. Երկրաբանական պրոցեսներ և երևույթներ, երկրաբանական պրոցեսների և երևույթների Սավարենսկու դասակարգումը
27. Մակերևույթային ջրերի գործնեություն, սելավային երևույթներ, ստորերկրյա և մակերևույթային ջրերի գործնեություն, կարստային երևույթներ, գերնստման երևույթներ
28. Գրավիտացիոն ուժերի գործնեություն, սողանքներ և փլվածքներ, սողանքների դասակարգումը, սողանքառաջացման պատճառները, սողանքների դեմ պայքարի միջոցառումներ
29. Սեյսմիկ միկրոշրջանացում, ինժեներաերկրաբանական պայմանների ազդեցությունը սեյսմիկ պայմանների վրա
30. Ինժեներաերկրաբանական հետազոտությունների մեթոդները
31. Ջրաերկրաբանության բաժինները, նրանց խնդիրները, ուսումնասիրության օբյեկտը, ջուրը բնության մեջ, ստորերկրյա ջրեր
32. Լեռնային ապարների ֆիզիկական և ջրային հատկությունները, նրանց քանակական բնութագրիչները և որոշման մեթոդները
33. Ստորերկրյա ջրերի շարժումը աէրացիայի և ջրահագեցման գոտիներում
34. Բնական ջրերի քիմիական բաղադրության գլխավոր կոմպոնենտները
35. Ստորերկրյա ջրերի դասակարգումն ըստ տեղադրման պայմանների
36. Գրունտային ջրեր, դրանց բնորոշումը, տեղադրման տարածման, սնման և բեռնաթափման պայմանները և առանձնահատկությունները
37. Արտեզյան (ճնշումային) ջրեր, դրանց բնորոշումը, տեղադրման, տարածման, սնման և բեռնաթափման պայմանները և առանձնահատկությունները
38. Հանքային բուժիչ, արդյունաբերական և թերմալ ջրեր
39. Աղբյուրներ, բնորոշումը, ելքի պայմանները. գրունտային և արտեզյան ջրերի աղբյուրների բնութագրումը, աղբյուրները՝ որպես ջրաերկրաբանական հանույթի և ապարների ջրառատության գնահատման հենակետային օբյեկտներ
40. Ստորերկրյա ջրերի ֆիլտրացիայի հիմնական օրենքը՝ Դարսիի օրենքը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Ավետիսյան Վ. Ա., Դավթյան Դ. Ե. Ստորերկրյա կենսաբեր ջրեր, Երևան, Հայաստան, 1987:
- Թադևոսյան Լ. Կ., Մարկոսյան Գ. Վ.և մյուսներ, Ուսումնասիրման երկրաֆիզիկական մեթոդներ, մեթոդական ցուցումներ, Երևան ԵՊՀ, 2005:
- Վարդանյան Վ. Պ. , Էլեկտրահետախուզություն, հաստատուն հոսանքի մեթոդներ, ԵՊՀ, հրատ., 2013:
- Всеволжский В. А., Основы гидрогеологии, М., МГУ, 2007.
- Гавич И. К., Лучшева А. А., Семенова-Ерофеева С. М., Сборник задач по общей гидрогеологии. Издательство: Недра Год: 1985.
- Геофизика (Под. ред. В. К. Хмелевскоо), Учебник М, МГУ, 320 с., 2007.
- Зверев В. П., Вода в Земле. Введение в учение о подземных водах. М., Научный мир, 2009.
- Климентов П. П., Богданов Г. Я., Общая гидрогеология, М., Недра, 1977.
- Коломенский Н. В., Комаров И. С., Инженерная геология, Высшая школа, 1964.
- Ломтадзе В. Д. Инженерная геодинамика. - Л., Недра, 1977, с. 480.
- Миронов В. С.,Основныегеофизическиеметоды, Учебник, М., 2006.
- Панюков П. Н., Инженерная геология, Издательство Недра, 1978, с. 296.
- Сергеев Е. М., Инженерная геология, М., МГУ, 1982, с. 384.
- Учебное пособие по инженерной геологии / Ред.Г.С. Золотарев. - М., МГУ, 1989, с. 380.
- Хмелевской В. К., Горбачев Ю. И. и др., Геофизические методы исследований, Изд-во КПГУ, 2004.
- Шварцев С. Л., Общая гидрогеология, Недра, Москва, 1996, 423 стр.
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոցենտ Մ․ Մկրտչյան՝ tomgeomar@ysu.am