Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, ուսման վարձը՝ 500 000 ՀՀ դրամ։
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
1. Հասարակական աշխարհագրության կառուցվածքը, հետազոտության օբյեկտը, առարկան
2. Բնական պայմաններ և ռեսուրսներ. տնտեսական բովանդակությունը
3. Բնական ռեսուրսների գնահատումը
4. Բնակչության և տնտեսության տարածական կազմակերպման փոխադարձ կապը
5. Աշխատանքի աշխարհագրական բաժանումը. այն՝ որպես տնտեսական աշխարհագրության առանցքային հասկացություն, բովանդակությունը, արդյունքը
6. Աշխատանքի տարածքային կազմակերպումը. էությունը, տարատեսակները
7. Հասարակության տարածքային կառուցվածքը
8. Տնտեսաաշխարհագրական դիրք. էությունը, ազդեցությունը տնտեսական զարգացման վրա
9. Քաղաքական աշխարհագրություն. ուսումնասիրության օբյեկտը, առարկան, տեղը հասարակական աշխարհագրության կառուցվածքում
10. Հասարակական կյանքի ոլորտները
11. Պետություն. այն՝ որպես աշխարհագրական հետազոտության օբյեկտ
12. Պետությունների տիպաբանությունը
13. Պետական տարածք և պետական սահման. դրանց տիպաբանությունը
14. Պետական կառուցվածք. գլխավոր հատկանիշները
15. Պետական կարգ. աշխարհի պետությունների խմբավորումը՝ ըստ պետական կարգի
16. Պետության կառավարման միապետական ձևը. աշխարհի միապետությունները
17. Պետության կառավարման հանրապետական ձևը. աշխարհի հանրապետությունները
18. Պետության տարածքային կազմակերպումը. գլխավոր տիպերի վերլուծությունը, աշխարհի դաշնային պետությունները
19. Աշխարհի քաղաքական քարտեզը. բովանդակությունը, ձևավորման գլխավոր փուլերը
20. Աշխարհի գեոպոլիտիկական մոդելը
21. Բնակչության միգրացիան. էությունը, նշանակությունը
22. Ժամանակակից միջազգային միգրացիոն հոսքերի պատճառները և գլխավոր ուղղությունները
23. Բնակչության հեռանկարային թվի կանխատեսում. կանխատեսման մեթոդները
24. Աշխարհագրական կանխատեսման տեսակները՝ ըստ բովանդակության, մասշտաբի և ժամանակի
25. Աշխարհագրական կանխատեսումը և մաթեմատիկական մեթոդները
26. Աշխարհագրական դիրք
27. Հասարակության տարածքային կազմակերպում. տարածքային կառուցվածք
28. Շրջան, շրջանագոյացում, շրջանացում
29. Աշխարհագրական համակարգ, աշխարհագրական մոտեցում
30. Գիտական հետազոտության մեթոդաբանություն և մեթոդիկա
31. Աշխարհագրական հետազոտության մեթոդները
32. Նկարագրական մեթոդ
33. Քարտեզագրական մեթոդ
34. Համեմատական-աշխարհագրական մեթոդ
35. Քանակական մեթոդներ
36. Մաթեմատիկական մեթոդներ
37. Աերոտիեզերական, հեռաչափական մեթոդներ
38. Աշխարհատեղեկատվական մեթոդներ
39. Դաշտային հետազոտությունները և դրանց դերը սոցիալ-տնտեսական աշխարհագրական հետազոտություններում
40. Գիտական կանխատեսումը հասարակական աշխարհագրության մեջ
41. Աշխարհագրության կապը քարտեզագրության, գեոինֆորմատիկայի և մաթեմատիկայի հետ
42. Ընդհանուր կամ հասարակական աշխարհագրություն
43. Բնակչության աշխարհագրություն
44. Տնտեսական աշխարհագրություն
45. Բնական ռեսուրսների աշխարհագրություն
46. Սոցիալական աշխարհագրություն
47. Մշակույթի աշխարհագրություն
48. Պատմական աշխարհագրություն
49. Քաղաքական աշխարհագրություն և աշխարհաքաղաքականություն
50. Ռազմական աշխարհագրություն
51. Ընդհանուր երկրագրություն
52. Տեսական աշխարհագրության ձևավորման պատմական նախադրյալները
53. Տեսական աշխարհագրության ճյուղերը և կառուցողական նշանակությունը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Վալեսյան Լ. Հ., Հասարակական աշխարհագրության ներածություն, Ե., 1999, 227 էջ:
- Ավագյան Ա., Ռեգիոնալ աշխարհագրություն, մաս 1, Ե., 2006, 334 էջ:
- Մուրադյան Յու. Հ., Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, հ. 1, Ե., 1998, 423 էջ:
- Սուջյան Ս. Ա., Քաղաքական աշխարհագրություն և աշխարհաքաղաքականություն, Ե., 2019, 228 էջ:
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոց․ Վ․ Գրիգորյան՝ v.grigoryan@ysu.am